❗️Առողջապահության ազգային ինստիտուտի աշխատակից 62-ամյա Զավեն Հովակիմյանը մեկն է այն անձանցից, որը հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը: Այսօր նա վերադարձել է աշխատանքի։
Այս օրերին, ինչպես ԱԱԻ-ի շատ աշխատակիցներ, Զավենը նույնպես համավարակի առաջնագծում էր:
❗️Շտապօգնության մեքենայի ղեկին երբևէ նստած չլինելով՝ առանց մեկ վայրկյան հապաղելու՝ համաձայնություն տվեց վարելու կորոնավիրուսով հիվանդներին տեղափոխող մեքենան:
❗️Ապրիլի 6-ից 28-ը ընկած ողջ ժամանակահատվածը Զավենը անց է կացրել հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո:
Կարդացեք նաև
40 աստիճան ջերմություն, հազ, շնչարգելություն. ի պատիվ պրոֆեսիոնալ բուժանձնակազմի (ՍԳԼ Բժշկական կենտրոնի) այս ամենը մնաց հետևում:
❗️Ծննդյան 62-րդ ամյակը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում անցկացրած Զավենը ափսոսում է միայն մի բանի համար, որ չկարողացավ շարունակել իր ստանձնած առաքելությունը: