Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պուտինը մերժեց գազի փոխադրման միասնական սակագնի՝ Հայաստանի և Բելառուսի առաջարկը

Մայիս 19,2020 16:14

Գազի տարանցման միասնական սակագին չի կարող ներդրվել ԵԱՏՄ-ում ինտեգրման ներկա մակարդակի պայմաններում: Այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ տեսակոնֆերանսի ռեժիմով անցկացված նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա խոսքով՝ միասնական սակագին հնարավոր է կիրառել միայն միասնական շուկայում:

Բացելով հանդիպումը` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նորից անդրադարձել է գազի գնին և ասել. «Արդեն մի քանի տարի է, չենք կարողանում փոխադարձ ընդունելի որոշման գալ, մինչդեռ խնդրի հրատապությունն անընդհատ մեծանում է»:

ԵԱՏՄ տարածքում էներգակիրների միասնական շուկայի և գնագոյացման միասնական մոտեցման մասին խոսել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան Պուտինն ասել է, որ միասնական սակագին կարող է սահմանվել միայն միասնական շուկայում՝ միասնական բյուջեով և հարկման միասնական համակարգով: «Եթե մեր հայ և բելառուս ընկերների դիրքորոշումներն անփոփոխ մնան, ապա, հավանաբար, տրամաբանական կլիներ գազին վերաբերող կետն ընդհանրապես հանել մինչև 2025թ. ԵԱՏՄ զարգացման Ռազմավարության նախագծից՝ այն հաստատելու համար: Իսկ գազի գնագոյացման հարցում մոտեցումների քննարկումը կարելի է շարունակել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ անդամ պետությունների փորձագետների մակարդակով»,- հավելել է Վլադիմիր Պուտինը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031