Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելացել է թմրանյութ և նարգիլե օգտագործող տղաների թիվը. ԱՀԿ հետազոտության՝ Հայաստանի վերաբերյալ տվյալներից

Մայիս 19,2020 14:59

Այսօր Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակը հրապարակել է «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի» հետազոտության զեկույցը (Health Behaviour in School-aged children)`11-15 տարեկան 227 441 դեռահասի ֆիզիկական եւ հոգեկան առողջության, սոցիալական հարաբերությունների մասին: Հետազոտությունն իրականացվում է 35 տարուց ավելի, Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Կանադայի 45 երկրներում, ընդհանուր մեթոդաբանությամբ, անանուն հարցաշարով, 4 տարին մեկ:

Հայաստանում այս հետազոտությունը անցկացնում է «Արաբկիր» բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը` 2005թ-ից, Առողջապահության, Կրթության և գիտության նախարարությունների հետ համաձայնեցված տեղայնացված հարցաշարով, ԱՀԿ-ի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակների աջակցությամբ: Վերջին հետազոտությանը մասնակցել է 5892 դեռահաս Հայաստանի 257 դպրոցներից եւ քոլեջներից:

 

📖Հետազոտությունը ցույց է տալիս, որ Հայաստանում, ինչպես եւ եվրոպական տարածաշրջանում երեխաների, հատկապես աղջիկների, հոգեկան առողջությունը և բարեկեցությունը աճելուն պես վատթարանում են:

🔴 Ավելացել է քաղցրավենիք օգտագործող դեռահասների թիվը: Այս ցուցանիշով Հայաստանը գտնվում է 1-ին տեղում:

🔴 Ավելացել է քաղցր գազավորված ըմպելիքներ օգտագործողների թիվը, հատկապես 13-տարեկանների շրջանում:

🔴 Ավելացել է ավելորդ քաշ կամ գիրություն ունեցող 15 տարեկան տղաների թիվը:

🔴 Ավելացել է թմրանյութ և նարգիլե օգտագործող տղաների թիվը:

🔴 Ավելացել է բռնությանը և նվաստացմանը ենթարկողների թիվը դպրոցներում:

🔴 Բարձր է մնում ֆիզիկական կռիվների մասնակցող 15 տարեկան տղաների թիվը: Այս ցուցանիշով ևս Հայաստանը գտնվում է 1-ին տեղում:

🔴 Նվազել և անթույլատրելի ցածր է մնում բերանի խոռոչի հիգիենայի պահպանումը. օրը 2 անգամ ատամները մաքրում են 15 տարեկան տղաների 34%-ը և աղջիկների 56%-ը: Այս ցուցանիշով Հայաստանը գտնվում է վատագույնների շարքում:

 

📖Ունենք նաեւ ուրախացնող ցուցանիշներ.

✅ Բավական բարձր է մնում միրգ օգտագործող դեռահասների թիվը. 13 տարեկան աղջիկների 68%-ը և տղաների 59%-ը միրգ են օգտագործում օրը մի քանի անգամ: Այս ցուցանիշով Հայաստանը գտնվում է 2-րդ տեղում:

✅ Նվազել է դպրոցը սիրող երեխաների թիվը, բայց միևնույն է Հայաստանը գտնվում է առաջին եռյակում:

«Արաբկիր» բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031