Մայիսի 15-ին Ստամբուլի հայկական Եսայան վարժարանին կից Բեյօղլուի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու հիմնադրամը որոշում է կայացրել առաջիկայում աշխատանքից հեռացնել այդ վարժարանի երկու տնօրեններին՝ Սաթենիկ Նիշանին և Արլին Յեշիլթեփեին։ Նրանց աշխատանքից հեռացման մասին որոշումը բացասական արձագանք է գտել պոլսահայ համայնքում և սոցցանցերում։
Թեմային արձագանքել է նաև Կ․ Պոլսի հայոց պատրիարքարանը։ Պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
«Պատրիարք Սահակ Մաշալյանն անընդունելի էր համարել այս իրադարձությունը և այս կապակցությամբ Հիմնադրամի գործադիր խորհրդին նամակ էր հղել, որ պետք է վերանայել այդ որոշումը»։
Նշվում է, որ Ամենապատիվ Տ․ Սահակ Բ պատրիարքը մայիսի 18-ին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Բեյօղլուի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու հիմնադրամի գործադիր խորհրդի նախագահ Սիմոն Չեքեմի և Եսայան վարժարանի տնօրենների հետ՝ նրանց հանդիպման հրավիրելով պատրիարքարան։
Կարդացեք նաև
Աղբյուր` Agos․com․tr/ermenihaber.am