Լրահոս
Օրվա լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամի որոշումը 280 միլիոն ԱՄՆ դոլարը Հայաստանին անմիջապես տրամադրելու հնարավորություն է տալիս

Մայիս 19,2020 14:31

ԱՄՀ Գործադիր խորհուրդը եզրափակում է «Սթենդ-բայ» ծրագրի երկրորդ հերթական ստուգումը և ավելացնում է հասանելիությունը՝ ԿՈՎԻԴ-19–ի ազդեցությանը դիմագրավելու համար

ԱՄՀ Գործադիր խորհրդի որոշումը 280 միլիոն ԱՄՆ դոլարը Հայաստանին անմիջապես տրամադրելու հնարավորություն  է տալիս:

Հասանելիության ավելացումը իշխանություններին կօգնի կարճաժամկետ ռիսկերի զսպման հարցում և կապահովի ռեսուրսներով` կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված (ԿՈՎԻԴ-19) համավարակի հրատապ մարդկային և տնտեսական հետևանքներին դիմակայելու համար:

Մակրոտնտեսական կայունությունը պահպանելու համար իշխանությունները ձեռնարկել են մոտակա ժամանակահատվածում ԿՈՎԻԴ-19-ի ազդեցությունը մեղմելու մի շարք միջոցառումներ և հավատարիմ են ներառական ու դիմակայուն աճի խթանմանը և սոցիալական ծախսերի երաշխավորմանն ուղղված շարունակական տնտեսական բարեփոխումներին:

Վաշինգտոն, Կ.Շ.  – Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը  (ԱՄՀ) ավարտել է «Սթենդ-բայ» ծրագրի (SBA) օժանդակությամբ ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության կատարողականի երկրորդ հերթական ստուգումը: Հայաստանի եռամյա  «Սթենդ-բայ» ծրագիրը՝  180 միլիոն ՓՀԻ (շուրջ 248 միլիոն ԱՄՆ դոլար) չափով, որը համարժեք է ԱՄՀ-ում Հայաստանի քվոտայի 139.75 տոկոսին, ԱՄՀ-ի Խորհրդի կողմից հաստատվել է 2019 թ. մայիսի 17-ին (տե՛ս մամուլի թիվ 19/173 հաղորդագրությունը):

Գործադիր խորհուրդը հաստատել է նաև իշխանությունների` Հայաստանի SBA ծրագրի շրջանակում հասանելիությունը քվոտայի 100 տոկոսի չափով ավելացնելու հայտը (128.80 միլիոն ՓՀԻ կամ շուրջ 175 միլիոն ԱՄՆ դոլար)` SBA ծրագրի շրջանակում ընդհանուր հասանելիությունը հասցնելով  308.8 միլիոն ՓՀԻ-ի (Հայաստանի քվոտայի շուրջ 240 տոկոսին): Ավելացման և հերթական ստուգման ավարտով պայմանավորված` անմիջապես հասանելի կդառնա 205.94 միլիոն ՓՀԻ (շուրջ 280 միլիոն ԱՄՆ դոլար):

ԿՈՎԻԴ-19 համավարակի և համաշխարհային ֆինանսական պայմանների խստացման ազդեցությամբ խաթարվեցին Հայաստանի տնտեսության միտումից բարձր աճը և նպաստավոր տնտեսական պայմանները: Մոտակա ժամանակահատվածի հեռանկարի կանխատեսումը էականորեն թուլացել է, ընդ որում հարկաբյուջետային և ընթացիկ հաշվի պակասուրդներն այս տարի  էականորեն ընդլայնվել են: Հիմնադրամի աջակցությունը  Հայաստանին կօգնի այս մարտահրավերներին, այդ թվում՝ ԿՈՎԻԴ-19 համավարակի անմիջական սոցիալ-տնտեսական հետևանքներին դիմագրավելու հարցում:

Գործադիր խորհրդի քննարկումից հետո Կառավարիչ տնօրենի տեղակալ և նախագահ պրն. Թաո Ժանգն արեց հետևյալ հայտարարությունը.

«2019 թ.  բարձր կատարողականից հետո՝ Հայաստանի տնտեսությունը ծանր հարված կրեց ԿՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով: Կառավարությունը նախաձեռնողաբար հակազդեց ճգնաժամին՝ զսպման համատարած միջոցառումների ընդունմամբ, միաժամանակ աջակցելով առավել տուժած ոլորտների ընկերություններին և խոցելի անհատներին:

2020 թ. կանխատեսվում է բյուջեի պակասուրդի էական մեծացում՝ արտացոլելով եկամուտների վրա ցիկլի ազդեցությունը և առողջապահության ու խոցելի տնային տնտեսությունների և ընկերությունների տնտեսական աջակցմանն ուղղված ընթացիկ ծախսերի ավելացումը: Իշխանությունները հավատարիմ են պարտքի կայունության միջնաժամկետ նպատակին՝ ճգնաժամի մեղմմանը զուգահեռ, և միջնաժամկետ հատվածում ակնկալվում է պետական պարտքի նվազում՝ Հայաստանի հարկաբյուջետային կանոնի համաձայն, միաժամանակ պահպանելով ներդրումների և սոցիալական ծախսերի հնարավորությունը:

Հայաստանի Կենտրոնական բանկը արձագանքել է ճգնաժամին՝ հավասարակշռելով գների և ֆինանսական կայունության իր իրավասությունները: Տնտեսությանն աջակցելու համար կենտրոնական բանկն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը և շուկայական մեծածավալ իրացվելիություն ապահովել: Այն նաև միջամտել է՝ փոխարժեքի չափից ավելի տատանողականությունը սահմանափակելու համար:

Իշխանությունների բարեփոխման օրակարգի իրականացումը կամրապնդի կայուն և ներառական աճը: Այն ընդգրկում է հակակոռուպցիոն համընդգրկուն ծրագրի սահմանումը, գործարարության միջավայրի բարելավումը և փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցությունը, առողջապահության և կրթության ոլորտների հզորացումը:

«Սթենդ-բայ» ծրագրի շրջանակում հասանելիության ավելացումը կապահովի խիստ անհրաժեշտ աջակցությունը՝ իշխանություններին տալով համավարակը մեղմելու և տուժած տնային տնտեսություններին և տնտեսվարողներին աջակցելու հնարավորություն:»

Աղյուսակ 1. Հայաստան. Ընտրված տնտեսական և ֆինանսական ցուցանիշներ, 2017–25 թթ.
2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024 2025
Փաստ. Փաստ. Փաստ. Կանխ.
Ազգային եկամուտ և գներ
Իրական ՀՆԱ (տոկոսային փոփոխություն) 7.5 5.2 7.6 -1.5 4.8 4.5 4.5 4.5 4.5
Վերջնական սպառման ծախսեր, նպաստ. աճին 7.4 4.1 8.8 1.2 1.5 1.8 1.8 1.5 1.9
Հիմնական կապիտալի համախառն կուտակում, նպաստ. աճին 1.5 0.7 0.8 0.0 2.3 2.4 2.5 2.5 2.6
Պաշարների փոփոխութ., նպաստ. աճին 1.1 3.8 -1.7 -2.5 0.0 0.0 0.0 0.0 0.0
Ապրանքների և ծառայ. զուտ արտահանում, նպաստ. աճին -1.2 -2.7 0.1 -0.2 1.0 0.3 0.1 0.1 0.0
Համախառն ներքին արդյունք (միլիարդ դրամ) 5,564 6.017 6.569 6,519 6,990 7,543 8,181 8,909 9,721
Համախառն ներքին արդյունք (միլիոն ԱՄՆ դոլար) 11,527 12.457 13.672 12,977 13,422 14,536 15,597 16,768 18,041
Մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունք  (ԱՄՆ դոլար) 3,869 4.196 4.615 4,370 4,520 4,894 5,251 5,645 6,073
ՍԳԻ (ժամանակաշրջանի միջին, տոկոսային փոփոխություն) 1.0 2.4 1.4 0.9 2.0 3.0 3.5 3.8 3.9
ՍԳԻ (ժամանակաշրջանի վերջ, տոկոսային փոփոխություն) 2.6 1.8 0.7 1.5 2.5 3.5 4.0 4.0 4.0
ՀՆԱ դեֆլյատոր (տոկոսային փոփոխություն) 2.1 2.8 1.5 1.0 2.3 3.3 3.8 4.2 4.4
Գործազրկության մակարդակ (տոկոս) 20.9 20.5 18.9 19.0 17.9 17.6 17.5 17.4 17.3
Ներդրումներ և խնայողություններ (ՀՆԱ-ի տոկոս)
Ներդրումներ 19.3 22.4 17.4 21.4 21.9 22.4 23.0 23.5 24.1
Ազգային խնայողություններ 16.3 13.0 11.0 12.8 14.7 15.7 16.6 17.4 18.1
Փող և վարկավորում (ժամանակահատվածի վերջ) (տոկոսային փոփոխություն)
Փողի բազա -1.0 17.8 8.8 5.4 13.2 11.1 10.8 8.0 8.2
Փողի զանգված 18.5 7.4 11.2 3.9 13.2 11.1 10.8 8.0 8.2
Մասնավոր հատվածի վարկավորման աճ 16.5 17.2 18.5 7.0 13.0 11.0 9.0 8.5 8.5
Կենտրոնական կառավարության գործառնություններ (ՀՆԱ-ի տոկոս, եթե այլ բան նշված չէ)
Եկամուտներ և դրամաշնորհներ 21.2 22.3 23.9 23.3 23.7 24.9 25.3 25.4 25.4
Որից՝ հարկային եկամուտներ 20.2 21.0 22.3 21.7 22.0 22.9 23.1 23.2 23.3
Ծախսեր 26.0 24.1 24.9 28.3 26.5 26.9 26.9 26.9 26.9
Ընդհանուր հաշվեկշիռը՝ դրամարկղային սկզբունքով -4.8 -1.8 -1.0 -5.0 -2.9 -2.0 -1.7 -1.5 -1.5
Պետական և պետության կողմից երաշխավորված (ՊՊԵ) պարտք 58.9 55.8 53.6 64.1 62.1 59.8 57.0 54.8 52.8
Կենտրոնական կառավարության ՊՊԵ պարտք (տոկոս) 53.7 51.3 50.0 60.9 59.1 57.3 55.0 53.3 51.8
Արտարժութային պարտքի մասնաբաժինը (տոկոս) 81.1 80.0 79.0 75.7 73.5 74.1 75.1 74.3 73.7
Արտաքին հատված (միլիոն ԱՄՆ դոլար, եթե այլ բան նշված չէ)
Ապրանքների և ծառայությունների արտահանում 4,312 4,700 5,274 4,091 4,817 5,344 5,765 6,150 6,557
Ապրանքների և ծառայությունների ներմուծում -5,723 -6,647 -7,246 -5,946 -6,606 -7,289 -7,815 -8,307 -8,830
Ապրանքների և ծառայությունների արտահանում (տոկոսային փոփոխություն) 23.2 9.0 12.2 -22.4 17.7 10.9 7.9 6.7 6.6
Ապրանքների և ծառայությունների ներմուծում (տոկոսային փոփոխություն) 26.7 16.1 9.0 -17.9 11.1 10.3 7.2 6.3 6.3
Ընթացիկ հաշվի հաշվեկշիռ (ՀՆԱ-ի տոկոս) -3.0 -9.4 -8.2 -8.6 -7.2 -6.7 -6.4 -6.1 -6.0
ՕՈՒՆ (զուտ) 222 247 397 161 292 385 404 439 461
Համախառն միջազգային պահուստներ 2,314 2,259 2,850 2,190 2,245 2,446 2,578 2,587 2,598
Ներմուծման ծածկույթ 1/ 4.2 3.7 5.7 4.0 3.7 3.8 3.7 3.5 3.3
Ժամանակաշրջանի վերջի փոխարժեք(դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց) 484 484 480
Միջին փոխարժեք (դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց) 483 483 480
Աղբյուրը՝ ՀՀ իշխանություններ և ԱՄՀ աշխատակազմի հաշվարկներ և կանխատեսումներ:
1/ Համախառն միջազգային պահուստներն՝ ըստ ապրանքների և ծառայությունների հաջորդ տարվա ներմուծման ամիսների, այդ թվում՝ պահվող ՓՀԻ:

Արժույթի միջազգային հիմնադրամի Կենտրոնական Ասիայի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031