Լրահոս
Օրվա լրահոսը

Դրսում դիմակ չունենալը 10 000 դրամով տուգանող օրինագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ

Մայիս 19,2020 13:53

ՀՀ ազգային ժողովն այսօր 92 «կողմ» ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը:

Ինչպես հայտնել էինք, արտահերթ նիստում այսօր քննարկվում է կորոնավիրուսի տարածումը կանխելուն միտված օրինագիծը, որով արտակարգ դրության ժամանակ բաց տարածքներում դիմակ չունենալը կպատժվի 10 000 դրամով, իսկ փակ տարածքներում քաղաքացու դիմակ չկրելու համար տնտեսվարողները պատասխանատվության կենթարկվեն՝ 100-300 հազար դրամի չափով:

Թույլատրելի են համարվում թե դեղատներից եւ թե արտադրողներից գնված դիմակները, նաեւ՝ տնային պայմաններում, օրինակ՝ կտորից կարված դիմակները:

Հավելենք, որ օրինագծի երկրորդ եւ ամբողջական ընթերցումը պետք է տեղի ունենա այսօր երեկոյան:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031