Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Ողջունելի է, որ ՀՀ իշխանությունները Սահմանադրական դատարանի խնդրի լուծման հարցով դիմել են Վենետիկի հանձնաժողովին. ԵԽԽՎ

Մայիս 19,2020 13:50

ԵԽԽՎ-ն ողջունում է այն փաստը, որ ՀՀ իշխանությունները դիմել են Վենետիկի հանձնաժողովին՝ Սահմանադրական դատարանի խնդրի լուծման հարցով: Այս մասին հայտարարել է Հայաստանի հարցով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի համազեկուցող Կիմմո Կիլյունեն:

«Այս որոշումը լավ օրինակ է Եվրոպայի Խորհրդի և Հայաստանի իշխանությունների միջև համագործակցության ինչպես որակի, այնպես էլ մակարդակի համար»,-ասել է Կիմմո Կիլյունեն:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի պատճառով հանրաքվեի չեղարկումը, ՀՀ կառավարության կողմից Վենետիկի հանձնաժողովից կարծիք հարցնելու որոշումը, ինչպես նաև հարցի վերադարձը խորհրդարան չափազանց կարևոր են, իսկ ՀՀ իշխանությունները մտածելու ժամանակ կունենան՝ նախքան հետագա գործողություններ ձեռնարկելը և հանրությանը տեղեկացնելը:

«Ակնկալում եմ կարդալ կարծիքը և տեսնել՝ ինչպես է այն հաշվի առնվում»,-հավելել է համազեկուցողը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031