Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը Հայաստանին 280 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնելու որոշում է ընդունել: Այս մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Նշվում է, որ ԱՄՀ գործադիր խորհրդի որոշմամբ Հայաստանին անհապաղ տրամադրվում է 280 միլիոն դոլար՝ Covid-19-ի դեմ պայքարի համար:
Հաղորդագրության մեջ նշված է, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես տուժել է համավարակի պատճառով, կառավարությունն արձագանքել է ճգնաժամին՝ աջակցություն տրամադրելով խոցելի խմբերին և տուժած ոլորտներին: Նշվում է նաև, որ ճգնաժամին արձագանքել է ՀՀ Կենտրոնական բանկը, որի միջամտությամբ դրամի փոխարժեքը գտնվում է կայուն մակարդակի վրա, բացի այդ նվազեցվել են նաև տոկոսադրույքները:
ԱՄՀ հաղորդագրության համաձայն՝ ֆինանսավորումն իշխանություններին կօգնի կանխել կարճաժամկետ ռիսկերը, ինչպես նաև հնարավորություն կտա հոգալ կարևոր ծախսերը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ