«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանն նախօրեին Ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել՝ նշելով, որ «սկսում է պայքարը հեղափոխական ամբիոնից իրեն լկտիաբար խաբած քաղաքական թիմի և հեղափոխության ինքնահռչակ առաջնորդ, պոպուլիստ, ստախոս Նիկոլ Փաշինյանի դեմ»։ Գրառման, ինչպես նաեւ այլ հարցերի շուրջ «Ա1+»-ը զրուցել է Գ․ Միսկարյանի հետ։
– Իսկ ո՞ր ոլորտներում է առկա այդ համակարգային կոռուպցիան:
– Առնվազն մի քանի ոլորտներում հստակ կա` Ոստիկանություն, կրթական և գնումների, մրցույթների ոլորտներում: Մեզ ասում էին, թե գնումների ոլորտում բանկային երաշխիքը դարձնելով 100 տոկոս` մենք երաշխավորում ենք, որ այդ գործընթացը կլինի վերահսկելի ու երաշխավորված: Այսօր փաստ է արձանագրել, երբ ճանապարհաշինության վերահսկողության վերաբերյալ մրցույթում շահել է մի ընկերություն, որը կեղծել է բանկային երաշխիքի փաստաթուղթը:
– Բայց հետո դա չեղյալ է համարվել: Դուք հավանաբար Երևանի քաղաքապետարանի բացահայտումները նկատի ունեք:
Կարդացեք նաև
– Այո, բայց այդ գնումները վերաբերում են ողջ Հայաստանին: Իհարկե, պետք է չեղյալ համարվեն, բայց ստացվում է, առնվազն երեք ամիս ամբողջ հանրապետությունում ճանապարհաշինության ոլորտը կաթվածահար եղավ, կամ աշխատանքները կատարվելու էին առանց վերահսկելու և մեծ կոռուպցիոն ռիսկերի: Սա նշանակում է, որ գնումների համակարգում այն նպատակները, որոնք ի սկզբանե դրվել էին, չեն արդարացվում: Հետևաբար նպատակը ոչ թե վերահսկողությունը մեծացնելն էր, այլև պետական ամբողջ գնումներից բանկերին 2-4 տոկոս եկամուտ ստանալու հնարավորություն տալն էր: Իսկ դա ո՞վ էր լոբբինգ անում: Իհարկե, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Եվ ես վստահ եմ, որ այդտեղ կոռուպցիա կա:
– Դուք սատարում էիք հեղափոխությանը, Ն.Փաշինյանին, Սուրեն Սահակյանի հետ հանդիպեցիք նրա հետ: Ինչո՞ւ հանկարծ որոշեցիք այդպես քննադատել:
– Ես հիմա էլ եմ սատարում հեղափոխական ուժին, բայց նա ցանկանում է հեղափոխությունը իշխանափոխության վերածել: Այսինքն` համակարգային փոփոխություններ չեն անում, ինչը հեղափոխությունն էր ենթադրում: Առանց բարեփոխումների` անձերի փոփոխությունը պարզ իշխանություն է: Անկեղծ ասած` ես նաև շատ բարկացա, երբ Ն.Փաշինյանն իր վերջին ասուլիսում բարեփոխումները համեմատեց խորովածի գործընթացի հետ: Ստացվում է, երկու տարի հյուր ենք եկել ու սպասում ենք, որ խորովածը լինի, բայց մեզ բլինչիկով են կերակրում: Եվ դեռ ասում են, մի երկու տարի էլ պետք է սպասեք, քանի որ հանրության կողմից խորովածի պահանջ չկա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: