Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ունի՞ առանց ԵՏՄ տնտեսական զարգացման հայեցակարգ. «Ժամանակ»

Մայիս 19,2020 12:58

ԵՏՄ ռազմավարական զարգացման պլանը համաձայնեցված է, և համաձայնեցված չէ ընդամենը մեկ կետ՝ գազի միասնական շուկայի հարցը, մայիսի 16-ի մամուլի ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նոմինալ առումով համաձայնեցված չէ մեկ կետ, սակայն գործնականում դա այն կետն է, որը, նույն Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ հնչեցրած գնահատականի համաձայն, կազմում է միասնական տնտեսական տարածության իմաստը: Այսինքն՝ եթե չկա միասնական էներգետիկ շուկա, ապա դադարում է ԵՏՄ իմաստը, ինչպես հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Մինսկն ու Երևանը բարձրաձայնել են գազի գնի մասին, այն նվազեցնելու անհրաժեշտության մասին, իսկ Ռուսաստանը՝ գրեթե բարձրաձայն մերժել այն: Ահա այստեղ է, որ, մասնավորապես, Երևանի համար ԵՏՄ զարգացման հայեցակարգի համաձայնեցումից բացի, շատ կարևոր է դառնում մեկ այլ բան: Մասնավորապես, խոսքն այն մասին է, թե արդյոք Հայաստանն ունի՞ առանց ԵՏՄ տնտեսական զարգացման հայեցակարգ, որն իր առարկայականությամբ և իրատեսականությամբ, ու նաև հեռանկարայնությամբ պետք է ոչ միայն չզիջի ԵՏՄ զարգացման հայեցակարգին, այլ գերազանցի դրան:

Որովհետև, ինչպես ցույց է տալիս իրական տնտեսա-քաղաքական ռեժիմը աշխարհում, Հայաստանն ավելի շուտ պետք է մտածի առանց ԵՏՄ զարգանալու մասին, հնարավորինս արագ կառուցելով այդ կազմակերպությունից դուրս կենսագործունեության «ճանապարհային քարտեզը»:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031