Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի այս դիմակի վիճակը, եթե այն լվանանք». Զոհրաբյանը դեղատներում պարզել է դիմակների գինը

Մայիս 19,2020 12:30

«Առավոտյան շրջայց եմ կատարել կենտրոնի մի քանի դեղատներում: Դիմակն արժի 220 դրամից մինչեւ 260 000 դրամ»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Ինչպես հայտնել էինք, ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է կորոնավիրուսի տարածումը կանխելուն միտված օրինագիծը, որով արտակարգ դրության ժամանակ բաց տարածքներում դիմակ չունենալը կպատժվի 10 000 դրամով, իսկ փակ տարածքներում քաղաքացու դիմակ չկրելու համար տնտեսվարողները պատասխանատվության կենթարկվեն՝ 100-300 հազար դրամի չափով:

Ձեռնոցներն էլ, Նաիրա Զոհրաբյանի խոսքով, արժեն 60-100 դրամ. «Հարգելի կառավարություն, պետք չի ողջ պատասխանատվությունը գցել քաղաքացու վրա: Աղքատությունն ավելին է, քան պաշտոնապես է արձանագրված, բայց գոնե սոցիալապես անապահովներին տրամադրեք դիմակներ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի այս դիմակի վիճակը, եթե այն լվանանք: Ասում եք՝ կարող ենք տանն էլ դիմակ կարել, բայց դա արդյոք լուծելո՞ւ է խնդիրը: ՏՄՊՊՀ-ի գործառույթն է պարզել, թե ինչու են հիմա դեղատներում նման գերշահույթ ստանում: Դեղատներին դիմակ մատակարարողներն իրենց գերշահույթից պետք է հրաժարվե՞ն, թե՞ ոչ»:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031