«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջնականապես ամփոփվել է 2019 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը և այն ուղարկվել Ազգային ժողովին: Ըստ այդմ, ՀՆԱ-ի իրական աճը Հայաստանի Հանրապետությունում 2019 թվականին արձանագրվել է 7․6 %-ի մակարդակում, ինչը 2․7 %- ային կետով գերազանցում է պետական բյուջեով 2019 թվականի համար ծրագրված մակարդակը:
Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը տնտեսական աճի 2019 թվականի ցուցանիշով առաջատար է ԵԱՏՄ գործընկեր-երկրների, Վրաստանի և Ադրբեջանի հետ համեմատությամբ։ Մասնավորապես, ՀՀ-ում ՀՆԱ-ի 7․6 % իրական աճի պարագայում, Ռուսաստանի Դաշնությունում արձանագրվել է ՀՆԱ-ի 1․3 % իրական աճ, Բելառուսի Հանրապետությունում՝ ՀՆԱ-ի 1․2% իրական աճ, Ղազախստանում՝ ՀՆԱ-ի 4․5 % իրական աճ, Ղրղզստանում՝ ՀՆԱ-ի 4․5 % իրական աճ, Ադրբեջանում՝ ՀՆԱ-ի 2․3% իրական աճ և Վրաստանում՝ ՀՆԱ-ի 5․1 % իրական աճ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։