Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե կառավարության քայլերը կլինեն ընդդեմ Ամուլսարի, դա կտանի քաղաքական ուժի ինքնասպանության». «Ժամանակ»

Մայիս 19,2020 11:30

Կառավարությունը հույս ուներ, որ Ամուլսարի հանքի հետ կապված քրեական գործն արդեն իսկ հանգուցալուծված կլիներ, սակայն կորոնավիրուսը այդտեղ էլ իր բացասական ազդեցությունն ունեցավ։ Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի համոզմամբ՝ Ամուլսարի հարցի լուծման բանաձևը քրեական գործի օբյեկտիվ ընթացքն է և օբյեկտիվ հանգուցալուծումը։

«Ժամանակ»-ի հետ զրույցում բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը նշեց՝ Ամուլսարում հանքարդյունաբերության էջը փակված է՝ անկախ նրանից՝ «Էլարդ»-ի փորձագետները կգան, թե այլ փորձագետներ։ «Մեզ չի հետաքրքրում՝ որոշումը կլինի հօգուտ Ամուլսարի փրկության, թե դրան դեմ։ Ժողովուրդն իր որոշումը կայացրել է։ Մնում է կառավարությունը համակերպվի այդ որոշման հետ, ընդունի ու օգնի, որ այս հարցն ավելի արագ լուծվի, ու մարդիկ գնան իրենց տները»,- ասաց մեր զրուցակիցը և հիշեցրեց՝ Ջերմուկում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ այս նույն մտքերը հնչեցրել են ու իրենց կարծիքում ոչինչ չի փոխվել։

Բնապահպանի խոսքով՝ մարդկանց մոտ Ամուլսարի հարցն արմատավորված է այնպես, ինչպես Արցախի հարցը։ «Երբեք հետքայլ չի լինելու Ամուլսարի հարցում»,- ասաց բնապահպանը՝ ավելացնելով՝ իրենք պատրաստ են բոլոր սցենարներին։

Շիրակ Բունիաթյանի խոսքով՝ եթե կառավարության քայլերը կլինեն ընդդեմ Ամուլսարի, վստահ եմ՝ դա կտանի քաղաքական ուժի ինքնասպանությանը, որն իրենք չեն ուզում։

Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031