Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց տարածքում դիմակ չկրելը կառաջացնի տուգանք. օրինագիծը քննարկում են ԱԺ-ում

Մայիս 19,2020 11:33

Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխությունների օրինագիծն է՝ երկու ընթերցմամբ քննարկելու առաջարկով: Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը զեկուցեց՝ հարցի հրատապությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ կորոնավիրուսի տարածման պայմաններում վարակվածների թվի ավելացումը կանխարգելիչ միջոցառումներ է ենթադրում՝ այդ թվում ազատ տեղաշարժի սահմանափակումներ. «Գործող իրավակարգավորումը բավարար չէ, հրատապ է համապատասխան պատասխանատվության միջոցի սահմանումը»:

Փոխնախարարը մանրամասնեց, որ վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխությունների համաձայն՝ առաջարկում են արտակարգ իրավիճակի պայմաններում ազատ տեղաշարժման պայմանները եւ  պահանջները խախտելը պատժել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով. «Օրենքն ուժի մեջ պետք է մտնի հրապարակման պահին: Ներկայումս գործող օրենքը վարչական պատասխանատվություն է սահմանում մեկուսացման պայմանները խախտելու եւ տեղաշարժի սահմանափակումները խախտելու համար՝ նվազագույն աշխատավարձի 100-250-ապատիկի չափով, բայց հիմա առկա սահմանափակումները, մեր կարծիքով, համադրելի չեն մեկուսացման պայմանների խախտման հետ՝ հաշվի առնելով հանրային վտանգավորությունը»:

Դանիելյանը շարունակեց. «Հետեւաբար, ազատ տեղաշարժման պահանջ/պայման խախտելու համար ավելի մեղմ պատժաչափ ենք առաջարկում՝ տասը հազար դրամի չափով: Խոսքը պարետի որոշմամբ սահմանված՝ բաց տարածքներում դիմակներ կրելու պահանջին է վերաբերում: Գործող օրենքով տուգանքը 100-250 000 դրամ է, հիմա առաջարկում ենք նման խախտման համար սահմանել տասը հազար դրամ տուգանք: Մայիսի 14-ի որոշմամբ՝ բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է, հետեւաբար, օրենքի այս փոփոխությունը վերաբերում է դրան: Ինչ վերաբերում է փակ տարածքներին, ապա գործող օրենքը նման պատասխանատվություն սահմանում է՝ տնտեսվարողները պատասխանատվության կենթարկվեն 100-300 հազար դրամի չափով: Այսինքն, փակ տարածքներում դիմակ կրելու համար պատասխանատու են տնտեսվարողները»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031