Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ուղեւորահոսքը քիչ է, շահութաբերություն ընդհանրապես չկա». «Հայկական ժամանակ»

Մայիս 19,2020 10:45

Այսօրվանից Հայաստանում վերսկսվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը:

Ուրախացած ու աշխուժացած մեր համաքաղաքացիների ֆոնին, սակայն, տխուր էր վարորդների տրամադրվածությունը՝ կապված ուղեւորահոսքը փոքր լինելու հետ, ինչը նշանակում է սակավ եկամուտ: Մի կողմից, որքան էլ սահմանափակումները մեծապես թուլացվել են, շատերը շարունակում են տներից աշխատել, փակ են կրթական հաստատությունները, մյուս կողմից էլ պարետատան սահմանած նոր կանոններով խստիվ արգելվում է կանգնած ուղեւոր փոխադրելը: Իսկ այն, որ միայն նստատեղերի քանակով ուղեվարձ ստանալը շահավետ չէ եւ հենց այդ պատճառով է լուռ համաձայնությամբ թույլատրվում երթուղայինների գերբեռնված աշխատանքը, վաղուց նորություն չէ:

13 համարի ավտոբուսի վարորդներից մեկը մեր զրույցում նշեց, որ չնայած սակավ ուղեւորահոսքին, ստիպված է աշխատել, քանի որ ապրուստի միջոց չունի: «Նախկինում օրվա պլանը ֆիքսված գումար է եղել, բայց նորմալ ուղեւորներ կային, հիմա չգիտեմ ինչ կլինի»,- ասաց նա:

Մեկ այլ ավտոբուսի վարորդ էլ ասաց, որ մինչեւ երեկո կաշխատի այս ձեւով, բայց եթե օրվա վերջում գումար չմնա, վաղը երթուղի դուրս չի գա:

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը եւս այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ աննախադեպ ցածր ուղեւորահոսք կա: Իսկ այն հարցին, թե ինչ է լինելու նման պայմաններում աշխատող եւ պլանը չկատարող վարորդների հետ, Սարգսյանը պատասխանել է. «Մասնավոր կազմակերպություններն իրենք են որոշում իրենց գործունեության հետ կապված սահմանաչափերը: Բայց այսօր օրվա վերջում կամփոփենք, վաղն էլ կաշխատենք եւ դրանից հետո պարզ կդառնա, թե ինչ ճանապարհով պետք է առաջ շարժվենք: Ուղեւորահոսքը քիչ է, շահութաբերություն ընդհանրապես չկա»:

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031