Լրահոս
Օրվա լրահոսը

«Ու­զում եմ հույս հայտ­նել, որ իշ­խա­նու­թյան օ­րախն­դիր դար­ձած ՍԴ-ի հար­ցը չի լուծ­վի այն ճա­նա­պար­հով, ին­չից հե­տո պե­տու­թյու­նը մի­լիո­նա­վոր դո­լար­նե­րի վնաս կկ­րի». «Իրատես»

Մայիս 19,2020 10:25

«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է ի­րա­վա­գետ ՌՈ­ԲԵՐՏ ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱ­ՆԸ:

Ի՞նչ կա­րող է ա­սել «Վե­նե­տի­կը»:

-Նախ ու­զում եմ հի­շել ՍԴ գոր­ծող կազ­մից ա­զատ­վե­լու հա­մար իշ­խա­նու­թյան ներ­կա­յաց­րած մեկ այլ տար­բե­րակ՝ «օ­րի­նա­կան կա­շառ­քի» մա­սին օ­րեն­քը, որ դա­տա­րա­նի 7 ան­դամ­նե­րին ա­ռա­ջար­կում էր վա­ղա­ժամ կեն­սա­թո­շա­կի գնալ: Սրա վե­րա­բե­րյալ Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վը նշել էր՝ վա­ղա­ժամ թո­շա­կի անց­նե­լը պետք է խիստ կա­մա­վոր լի­նի: Դրա­նից հե­տո ԵԽԽՎ մո­նի­թո­րին­գի հա­մա­զե­կու­ցող­նե­րը մտա­հո­գու­թյուն­ներ էին հայտ­նել ՀՀ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի շուրջ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի վե­րա­բե­րյալ, նշե­լով, որ քա­ղա­քա­կան խա­ղա­ցող­նե­րը պետք է զերծ մնան այն­պի­սի գոր­ծո­ղու­թյուն­նե­րից ու հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից, ո­րոնք կա­րող են դա­տա­կան հա­մա­կար­գի վրա որ­պես ճն­շում ըն­կալ­վել: Ինչ վե­րա­բե­րում է օ­րեր ա­ռաջ հաս­ցեագր­ված դի­մու­մին, ա­պա դժ­վար է պատ­կե­րաց­նել, թե ինչ լու­ծում կա­րող է ա­ռա­ջար­կել Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վը։

Ուզում եմ հի­շեց­նել, որ հան­րաք­վեի էր դր­վե­լու 213-րդ հոդ­վա­ծը, որն ի­րա­վա­կան ա­ռու­մով սպառ­ված է։ Բայց հատ­կան­շա­կան է նաև այն, որ 213-րդ հոդ­վա­ծը, ո­րի փո­փո­խու­թյուն­նե­րի առն­չու­թյամբ էլ հենց նշա­նակ­ված է Սահ­մա­նադ­րա­կան հա­նրաք­վե, հնա­րա­վոր է փո­փո­խել Ազ­գա­յին ժո­ղո­վի մի­ջո­ցով։ Այ­սինքն, հար­ցը մինչև հան­րաք­վեի դնե­լը, ԱԺ-ն ի­րա­վա­սու էր ո­րո­շում ըն­դու­նե­լու պատ­գա­մա­վոր­նե­րի ո­րա­կյալ մե­ծա­մաս­նու­թյամբ: Բայց ԱԺ-ն գնաց այլ ճա­նա­պար­հով, այն է՝ ձայ­նե­րի 3/5-ով ըն­դուն­ված ո­րոշ­մամբ հար­ցը պետք է դր­վեր հան­րաք­վեի։ Լու­ծում կա­րող է լի­նել նաև, որ, օ­րի­նակ, ԱԺ-ն չե­ղար­կի իր ըն­դու­նած ո­րո­շումն ու հար­ցի քն­նու­թյան սահ­մա­նադ­րա­կան ըն­թա­ցա­կար­գով շարժ­վի: Կա­րող է քն­նարկ­վել նաև այն տար­բե­րա­կը, որ, օ­րի­նակ, փո­փո­խու­թյուն կա­տար­վի «Հան­րաք­վեի մա­սին» սահ­մա­նադ­րա­կան օ­րեն­քում, և վե­րաց­վի ար­տա­կարգ դրու­թյու­նից հե­տո հան­րաք­վե անց­կաց­նե­լու պար­տա­դի­րու­թյան դրույ­թը։ Մո­տա­վոր հաշ­վարկ­նե­րով, կար­ծում եմ, Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վը հու­նի­սի կե­սե­րին կհայտ­նի իր դիր­քո­րո­շու­մը, բայց ևս մեկ ան­գամ ու­զում եմ շեշ­տել՝ խնդ­րա­հա­րույց 213-րդ հոդ­վա­ծը վա­ղուց սպառ­ված է։

Ի դեպ, հան­րաք­վեից ա­ռաջ իշ­խա­նու­թյուն­նե­րը նպա­տա­կա­հար­մար չգ­տան խոր­հր­դատ­վու­թյուն ստա­նալ հանձ­նա­ժո­ղո­վից, հի­մա ին­չու՞ հան­կարծ հի­շե­ցին:

-Թեև հար­ցի հաս­ցեա­տերն իշ­խա­նու­թյունն է, բայց կա­րող եմ են­թադ­րել, որ նրանք հաս­կա­ցել են՝ հա­կաի­րա­վա­կան և հա­կաօ­րի­նա­կան ճա­նա­պար­հով հար­ցե­րին լու­ծում տա­լը իշ­խա­նու­թյանն ու պե­տու­թյա­նը լավ ա­պա­գա չի խոս­տա­նում։ Վս­տահ չեմ ի­հար­կե, որ նրանք կար­ծիք ստա­նա­լուց հե­տո ա­կան­ջա­լուր կլի­նեն Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի եզ­րա­կա­ցու­թյա­նը, բայց ու­զում եմ հույս հայտ­նել, որ իշ­խա­նու­թյան օ­րախն­դիր դար­ձած ՍԴ-ի հար­ցը չի լուծ­վի այն ճա­նա­պար­հով, ին­չից հե­տո պե­տու­թյու­նը մի­լիո­նա­վոր դո­լար­նե­րի վնաս կկ­րի։

Զրույ­ցը՝ Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031