Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը իր մտահոգությունն է հայտնում ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ի դեմս նախարար Արայիկ Հարությունյանի ՝ ՀՀ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականի շուրջ տևական լռության վերաբերյալ։
Իր կողմից հրապարակված հիմնավորվամբ (15.05.2020) և հարցազրույցում (18.05.2020, Երկիր մեդիա) պարոն Գոգյանը իր հրաժարականի պատճառների շարքում նշում է ՀՀ ԿԳՄՍՆ պատասխանատու առանցքային անձի, մասնավորապես՝ փոխնախարար Գրիշա Թամրազյանի կողմից ՀՊՏՀ ռեկտոր Դ․ Գալոյանի նկատմամբ հովանավորչության և դրանից բխող գործողությունների վերաբերյալ։
Հարկ ենք համարում ընդգծել, որ Բարձրագույն կրթության ոլորտում ակադեմիական բարեվարքության և ակադեմիական ազնվության հիմնախնդիրները կարգավորվում են առաջին հերթին քաղաքականության մշակման պատասխանատուի՝ ՀՀ ԿԳՄՍ-ի նախարարության բաց և թափանցիկ գործունեությամբ։
Կարդացեք նաև
Կոչ ենք անում ՀՀ ԿԳՄՍՆ նախարար Ա․Հարությունյանին հանդես գալ բաց հայտարարությամբ՝ փաստահենք արձագանքելով Ս․Գոգյանի հրաժարականի, ինչպես նաև փոխնախարար Գ․Թամրազյանի հնարավոր հովանավորչության հարցերի վերաբերյալ։
Կրթական քաղաքացիական նախաձեռնություն