Լրահոս
Օրվա լրահոսը

Սկզբից պետք է ընդունել սխալները

Մայիս 19,2020 10:00

Կորոնավիրուսի տարածումը Հայաստանում հասել է ահռելի մասշտաբների, եւ վարակվածների թվի դինամիկայով մենք, կարծես թե, մոլորակի առաջատարների շարքում ենք: Բացասական իմաստով՝ իհարկե: Դա անխուսափելիորեն կհանգեցնի կառավարության եւ պարետատան հասցեին խիստ քննադատության, որն առաջիկա ամիսների ընթացքում ավելի ու ավելի անողոք է դառնալու:

Այս պարագայում կարեւոր է, թե որոնք են քննադատության դրդապատճառները: Տարբերակներն, ըստ էության, երկուսն են.

1/ տապալել այս կառավարությունը եւ նպաստել, որ որեւէ այլ խումբ գա (կամ վերադառնա) իշխանության,

2/ դրդել կառավարությանը, որ այն ձեռնարկի իրավիճակին համապատասխան միջոցներ:

«Իշխանափոխական» մղումներով առաջնորդվում են ընդդիմադիր գործիչներն ու քաղաքականացված զանգվածի այն մասը, որը չի դասվում ներկա իշխանության երկրպագուների թվին: Դարձյալ օրինաչափ է, որ (նույնիսկ անկախ կորոնավիրուսից) այդ բողոքական զանգվածի տեսակարար կշիռն ավելանալու է: Այստեղ են ոչ միայն «նախկիններն» ու նրանց հարողները, ոչ միայն «կենտրոնամետները», այլեւ ծայրահեղ հեղափոխականները՝ եթե փորձենք կիրառել պատմական զուգահեռը, «տրոցկիստները»: Ըստ վերջիններիս՝ «թավիշը շատ է», եւ բոլոր «թշնամիներին» պետք է ոչնչացնել հեղափոխական դիկտատուրայի օրենքներով:

Ես պատկանում եմ երկրորդ խմբին, եւ ավելին՝ կարծում եմ, որ հիմա մարդկանց դժգոհությունը քաղաքականացնելու ժամանակը չէ: Բայց որպեսզի մեր՝ ոչ քաղաքականացված մարդկանց պահանջը կատարվի, կառավարությունը պետք է անի մի կարեւոր սկզբնական քայլ՝ ընդունի, որ առայժմ նրա ձեռնարկած քայլերն անարդյունավետ էին, եւ վարակվածների ու մահացածների այս տագնապալի թվի համար պատասխանատու է հենց ինքը՝ կառավարությունը, ոչ թե «նախկիններն» ու ընդդիմադիրները: Նման խոստովանություն ես ոչ վարչապետից, ոչ պարետից, ոչ էլ առողջապահության նախարարից առայժմ չեմ լսել:

…Քաղաքական (հրապարակախոսական) գործունեության եւ պետական ծառայության միջեւ կա որոշակի տարբերություն: Առաջին դեպքում դու կարող ես սրան-նրան «քլնգես», եւ որքան պերճախոս ու համոզիչ լինի բառապաշարդ, այնքան մեծ աջակցություն ես ստանալու: Պետությունը, սակայն, աշխատում է բոլորովին այլ օրինաչափություններով: Այստեղ պետք է ինչ-որ բան կազմակերպել, կանոնակարգել, ստեղծել գործող մեխանիզմներ: Դա միանգամայն այլ ունակություններ է պահանջում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Gohar says:

    Հարգելի Արամ Աբրահամյան
    Ընդունելով Վարչապետի հապաղման փաստը, չե՛մ ընդունում այն քաղաքականացնելու ցանկացած քայլը։ Այդպիսի սխալներ են արել աշխարհով մեկ, սկսած Չինաստանից, Եվրոպայից մինչ ԱՄՆ։ Բայց հետո ժողովուրդը համախմբվեց իր կառավարության շուրջը և լսեց նրա հորդորները։
    Հայաստանում այդ փաստը դարձնում են զենք ու զրահ Վարչապետի դեմ ։
    Նայենք աշխարհի ռեկորդակիր Ամերիկայի Նախագահի արած արտահայտությանը Փետրվարի վերջին, երբ զգուշացվում էր Վիրուսի տարածման մասին ։ Նախագահը ինքնավստահ և կիսաարհամարհանքով հայտարարեց, որ ” Կորոնավիրուսը սովորական գրիպ է, չպետք է վախենալ նրանից և ԱՄՆ-ն լավ պաշտպանված է։ Հետ՞։ Հետոն սկսվեց նրանով, որ դպրոցական երեխաների ծնողները ստորագրահավաքով դիմեցին քաղաքապետին , կրթության բաժինեններին ՝ դասերը դադարեցնելու խնդրանքով։ Հրաման չ՛եղավ։ Դպրոցի տնօրենները ներքին հրահանգով առաջարկեցին ծնողներին երեխաներին դպրոց չ՛ուղարկել ։ Մեկ – երկու շաբաթ հետո միայն դասերը ընդհատվեցին ։ Բայց այդ ընթացքում քանի քանիսը արդեն դարձան վարակակիր․․․։ Հետոն արդեն աշխարհին է հայտնի ։ Բայց ժողովուրդը ենթարկվե՛ց կառավարության արտակարգ իրավիճակների պայմանների թելադրմանը։ Մեր դեպքում միայն հակառակ քայլերի ես ականատես լինում ։ “Mixed messages and misinformation aren’t out of the ordinary in the Trump administration. But at a time when the U.S. faces a looming threat from a novel virus, public health experts warn that the administration’s mixed messages aren’t just confusing — they’re dangerous.

    On Tuesday, a top official from the Centers for Disease Control and Prevention said the agency expects the virus will begin spreading at a community level in the United States and that disruptions to daily life could be “severe.” But President Trump and members of his administration have also said this week that U.S. containment of the virus is “close to airtight” and that the virus is only as deadly as the seasonal flu. Their statements range from false to unproven, and in some cases, underestimate the challenges that public health officials must contend with in responding to the virus.
    https://www.statnews.com/2020/02/26/trump-mixed-messages-on-coronavirus/
    Մնամ հուսալով․․․

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Սիրելի Գոհար, Դուք գրում եք. «Ընդունելով Վարչապետի հապաղման փաստը, չե՛մ ընդունում այն քաղաքականացնելու ցանկացած քայլը»։ Իմ հոդվածում գրված է. «Ես պատկանում եմ երկրորդ խմբին, եւ ավելին՝ կարծում եմ, որ հիմա մարդկանց դժգոհությունը քաղաքականացնելու ժամանակը չէ»: Այնպես որ մենք այդ հարցում մենք, կարծում եմ, համակարծիք ենք:

      • Gohar says:

        Պարոն Աբրահամյան, շատ և շատ ներողություն եմ հայցում Ձեզանից ։ Իներցիայով եմ առաջնորդվել, արագ արագ կարդալով և բուռն արձագանքելով ։ Նախապես ակնկալել եմ որպես հերթական մեղադրանք Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ։ Ահա և քեզ սովորույթի ուժը։ Դեհ ինչ ասեմ, մամուլը միտված է առավելագույնըս նրան մեղադրելու մեջ ։ Մինչդեռ դուք եզակի առողջ և պրոֆեսիոնալ դիրքերումն եք։ Շնորհակալություն Ձեր ժամանակի համար ։ Ավելի ուշադիր կլինեմ ։

  2. Alfred says:

    Առաջինը, անող լինեին շուտ կանեին, երկրորդը ինչ սպասես մեկից որը իրենց է վերագրում նավթի ու գազի գների իջեցումը

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031