Կորոնավիրուսիով վարակվածների թիվն օր-օրի մեծանում է։ Վատատեսական սցենարով Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահը հոսպիտալ կդառնա։
Դա այս պահին քիչ հավանական է, քանի որ Կառավարությունը որոշել է կորոնավիրուսով վարակված,սակայն ախտանիշներ չունեցող քաղաքացիներին տնային պայմաններում բուժման ուղարկել։ Բայց մասնագետները չեն բացառում, որ համալիրի մահճակալները ևս կարող են դատարկ չմնալ։
Շուրջ երկու ամիս առաջ համացանցում տարածվեցին լուսանկարներ, որտեղ պատկերված էր մարզահամերգային համալիրի նախասրահը՝ հարյուրավոր չկահավորված մահճակալներով։ Շատ օգտատերեր այս տեսարանը նմանեցրին պատերազմական դաշտային հոսպիտալի։ Կառավարությունը պարզաբանեց, որ իրենք պատրաստվում են վատագույն սցենարին, բայց համալիրը հոսպիտալ կդառնա միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Ընդ որում՝ նմանատիպ տարածք առանձնացված է ոչ միայն Երևանում այլ նաև Հայաստանի բոլոր մարզերում։
Հայաստանում կորոնավիրոսով վարակվածների թիվն արդեն մոտենում է 5 հազարին, բայց, ինչպես «Ազատության» հետ զրույցում ասաց բժիշկ-վարակաբան Հասմիկ Ղազինյանը, դեռ կարելի է խուսափել համալիրը հոսպիտալ դարձնելու, այգիներում մահճակալներ տեղադրելու սցենարից։ Նրա խոսքով, համալիրի մահճակալներն այդպես էլ դատարկ կման, եթե քաղաքացիները պատասխանատու լինեն ու հետևեն սահմանված կանոններին․ – «Օրհասական պահերին սովորաբար մեր ժողովուրդը մի մարդու նման, ավելի գիտակցված, ավելի ինքնագիտակցված ադեկվատ մոտեցում տալիս տվյալ իրավիճակին»։
Կարդացեք նաև
Արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն օրերս Ազգային ժողովում հայտարարեց, որ եթե սահմանված կանոնները չպահպանվեն, ապա կորոնավիրուսից օրական մահերի թիվը կարող է հարյուրից անցնել։
Կառավարությունը մարտի սկզբին դիտարկել է կորոնավիրուսի իտալական սցենարի կրկնությունը Հայաստանում, 10 հազար մահ մեկ ամսվա ընթացքում։ Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ – «Մենք համոզված չէինք, որ հենց այդ սցենարով կընթանա: Եթե անկեղծ ասեմ, հիմա էլ համոզված չենք այդ սցենարով կընթանա, թե չէ»։
Վարակաբան Հասմիկ Ղազինյանը ուշագրավ է համարում այն փաստը որ արդեն օրական հաստատված դեպքերի թիվը գրեթե 4 անգամ գերազանցում է բուժվածներին․ – «Իսկապես լուրջ է խնդիրը, և գերխնդիր է այսօրվա դրությամբ»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում