ՌԴ Վորոնեժ քաղաքի օդանավակայանում բռնագրավել են մաքսանենգ ծխախոտի հերթական խմբաքանակը, որը բերվել էր Հայաստանից: Այս մասին հաղորդում է EADaily-ն: Նշվում է, որ ապրանքը կալանավորել են տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները և ուղարկել այն փորձաքննության:
Տեղեկատվության համաձայն՝ Վորոնեժի օդանավակայանի մոտակայքում մի քանի տասնյակ տոննա կշռող ծխախոտը բեռնատարներով պետք է տեղափոխվեր Ստավրոպոլ: Որոշ տվյալների համաձայն՝ բեռը Հայաստանից Վորոնեժ է հասել մայիսի 9-ին: Այլ մանրամասներ չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բոյլերնայա» Telegram-ալիքը հաղորդել էր, որ ապրիլի 25-ին ՌԴ ԱԴԾ աշխատակիցները Կրասնոդարի օդանավակայանում կալանավորել են մաքսանենգ ծխախոտի 40 տոննա ընդհանուր քաշով խմբաքանակ, որը Հայաստանից Աֆղանստան էր տեղափոխվում ՝ Կրասնոդարում և Դուշանբեում կանգառներով։
Կարդացեք նաև
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ