ՀՀ ԱՆ խորհրդատու ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու Նարինա Սարգսյանցը կոպիտ խախտում է համարում այսօր վաղ առավոտից ՄՌՈՒ-ի դիմաց քաղաքացիների կուտակումները:
«Միանշանակ խախտում է ու կոպիտ խախտում, միայն վարակի տարածմանն է նպաստելու, եթե անընդհատ ընդգծվում է, որ սոցիալական հեռավորությունը պետք է պահպանվի, բնակչությունը չի պահում, քաղաքացիները չեն գիտակցում, ինչ ասեմ, որեւէ նոր բան չեմ կարող ասել: Կապ չունի, բաց, թե փակ տարածքում են, շփումներն ընդհանրապես ցանկալի չեն»,-ասաց Նարինա Սարգսյանցը:
Ոստիկանությունից էլ պարզաբանում են, որ կուտակումները պայմանավորված էին, ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական տարածքային բոլոր ստորաբաժանումների կողմից այսօրվանից ամբողջ ծավալով ծառայությունների մատուցման վերսկսմամբ:
Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն ասաց, որ ոստիկանները խնդրել ու հորդորել են քաղաքացիներին պահպանել սոցիալական հեռավորություն, կրել դիմակներ՝ հայտնելով, որ ստորաբաժանումները ծառայություններ են մատուցելու նաեւ շաբաթ, կիրակի օրերին, սակայն քաղաքացիները չեն հեռացել:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ