Լրահոս
Օրվա լրահոսը

«Կադիրովի ֆան կլուբի անդամի ներկայացուցիչը միայն սուրհանդակի դերակատարությո՞ւն է իրականացրե՞լ, թե՞ նաեւ իմ վերաբերյալ գործ կարելու զրույցներ են եղել». Սանասարյան

Մայիս 18,2020 20:02

ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները դեռ չկասեցված պետ Դավիթ Սանասարյանն այսօր իր եւ ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հարցին՝ դատական նիստին հրապարակվեց Դոն Պիպոյի եւ Սամվել Ալեքսանյանի՝ հեմոդիալիզի սարքերի մենաշնորհ ունենալու մասին, եթե գիտեիք մենաշնորհի մասին, ինչո՞ւ իրավապահներին չդիմեցիք՝ պատասխանեց. «Մինչ ուսումնասիրությունը դաշտում եղել է երկու կազմակերպություն: Մեկը պատկանել է Սամվել Ալեքսանյանին, մյուսը՝ ձեր կողմից նշված անձի քրոջ որդուն: Ինձ ներկայացվել է Սամվել Ադյանի կողմից, որ երկար տարիներ քվոտավորած դաշտը սպասարկել են…այսինքն, այնպես չի եղել, որ Սամվել Ալեքսանյանը մասնակցի այն մրցույթին, որին քվոտավորած էր մյուսը: Դաշտը երկու մասի են բաժանել: Մնացածը մանր-մանր տարբեր հիվանդանոցներ սպասարկել են իրենց փոքր բաժնով: Ու տեսեք ինչ է տեղի ունենում: Երբ որ ՊՎԾ-ն հասկանում է, որ բերել են Հայաստան, մասնակցում են մրցույթներ, երկու անգամ ավել վաճառում, գերշահույթներ ստանում, ՊՎԾ-ն սկսում է այս գործընթացը»:

Հարցին՝ դուք որտեղի՞ց ինֆորմացիա ունեիք, որ կան ընկերություններ, որոնք ավելի մատչելի գին են առաջարկում՝ Սանասարյանը պատասխանեց. «Կա գնումների մասին կայքը, որից շատ բան ենք տեղեկանում: Իսկ ինչ վերաբերում է այլ ընկերություններին, ես ոչ թե ասել եմ, որ ավելի էժան գնով են նրանք առաջարկում, այլ իմ նպատակն այն էր, որ եթե լինի մրցակցային, կմասնակցեն այլ կազմակերպություններ եւս ու մրցակցության արդյունքում գնի նվազում կլինի: Եթե բժշկական կենտրոնը դիալեզի պարագաների այնպիսի չափորոշիչներ է սահմանում, որը կարող է բերել մեկ ընկերություն, մյուսները արդեն չեն մասնակցում մրցույթին: Մեր խնդիրն այն է, որ մրցակցություն լինի: Այստեղ ոչ թե Սամվել Ալեքսանյանի կամ մյուսի դեմ է գործողությունը, այլ՝ հանուն  պետության»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Սամվել Ադյանը խնդրել էր քննիչին իրեն ընդունել առանց փաստաբանի, այսինքն, առանձնազրույց ունենալ, բայց չի պատասխանում, թե ԱԱԾ-ից ինչպիսի ճնշումների է ենթարկվել, դուք ի՞նչ ինֆորմացիա ունեք՝ Սանասարյանը պատասխանեց. «Ինֆորմացիան արդեն կար, որ ճնշումներ է գործադրվում Սամվել Ադյանի վրա, որպեսզի իմ դեմ ցուցմունք տար: Դրան զուգահեռ Սամվել Ադյանը, որը չի ուզում, իրենից պահանջում են բան, որն իրականության հետ կապ չունի, քննիչին գրում է, որ խնդրում եմ ինձ հրավիրեք՝ առանց պաշտպանի: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ պիտի իր պաշտպանից, որն իր հարազատ անձնավորությունն է, վստահելի մարդն է, առանց պաշտպանի ուզում է գնա քննիչի մոտ: Պարզ է չէ՞ ինչի մասին է խոսքը: Քննիչն ասում է՝ գրի, որ գաս իմ մոտ, պայմանավորվենք ինչ ես Սանասարյանի դեմ գրելու: Սկզբում  գրում է՝ խնդրում եմ հրավիրեք, չի գրում ՝ Սանասարյանի վերաբերյալ, քննիչն ասում է՝ գրի Սանասարյանի վերաբերյալ, որ ընդունենք: Սա հին մեթոդ է, արված է նրա համար, որ մենք ոչ մի ձեւով չենք փորձել ճնշենք, որ Սանասարյանի դեմ բան գրի, մեկ էլ պատահական ասում է՝ Սանասարյանի դեմ բան եմ գրում: Գրել է՝ Դավիթ Սանասարյանը տեղյակ է, որ ես «Զորաշեն» ՍՊԸ-ի հետ կապ ունի, դա է մենակ գրել, ուրիշ բան չի գրել: Այսպես է եղել, բա այդ դեպքում ինչի՞ պիտի առանց պաշտպանի գնար, ինձ կբացատրե՞ք: Իր պաշտպանը պետք է իրավական պրոցեսն ապահովի, որ հանկարծ ուրիշ բան չանեն, ինքն ասում է՝ առանձնազրույց ունենանք՝ առանց պաշտպանի»:

Հարցին՝ հիմա Սամվել Ադյանը դատարանում կասի՞, որ իրեն ստիպել են՝ Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Դա արդեն Սամվել Ադյանից պետք է հարցնեք, Ադյանը կրող է ոչ մի բան չասի: Բայց ես ասում եմ այն, ինչ տեղյակ եմ ու տրամաբանությամբ փորձեք ինքներդ հասկանալ՝ ինչպե՞ս ստացվեց, որ պաշտպանը, որը պետք է չթողնի, որ իր վրա գործ սարքեն, ասում է՝ ինձ ընդունեք առանց պաշտպանի՝ ինքնախոստովանական ցուցմունք տալու»:

Սանասարյանն ասաց, որ Ադյանի հետ ինքը չի շփվում ու հավելեց. «Ես ուզում եմ հիշեցնել, թե «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենն ով էր: Վերջերս մոդայիկ է օդում հարցեր կախել, հարց եմ կախում՝ փետրվարին հանդիպում են հայտնի բլոգեր եւ КВН-ի այսպես ասած մասնագետ եւ համապատասխան անձի փեսան ու Արթուր Վանեցյանը, դրանից հետո մեր գործողությունների արդյունքում ուսումնասիրվելու էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչը», որի տնօրեն էր Միքայել Մինասյանի հայրը ու իմ վրա գործ են հարուցում: Հարց եմ կախում՝ արդյոք Կադիրովի ֆան կլուբի անդամի ներկայացուցիչը միայն սուրհանդակի դերակատարությո՞ւն է իրականացրե՞լ, թե՞ նաեւ իմ վերաբերյալ գործ կարելու զրույցներ են եղել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031