Չինաստանի հյուսիս-արևելքում կորոնավիրուսի նոր բռնկում է, ինչի հետևանքով 108 միլիոն մարդ կարանտինի մեջ է: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ կարանտին է սահմանվել Ցզիլին և Լյաոնին մարզերի քաղաքներում: Սահմանափակումները տարածվում են մասնավորապես Ցզիլին և Շուլան քաղաքների վրա: Վերջինս համարում են կորոնավիրուսի նոր բռնկման կենտրոն:
Առողջապահության ոլորտի պաշտոնյաներն առայժմ հստակ չգիտեն, թե ինչն է նոր բռնկման պատճառը, բայց չեն բացառում, որ վիրուսը բերել են Ռուսաստանից ժամանած մարդիկ: Տեղեկատվության համաձայն՝ Չինաստանի հյուսիս-արևելքում կորոնավիրուսի նոր բռնկումը հայտնաբերվել է շուրջ 2 շաբաթ առաջ: Մայիսի 18-ի դրությամբ՝ Ցզիլին մարզում գրանցվել է COVID-19-ի 34 դեպք, իսկ Լյաոնինում՝ 3: Շուլանում սահմանափակել են հասարակական տրանսպորտի երթևեկությունը, բնակիչներին արգելված է փողոց դուրս գալ:
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ