Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ազնավուրը և մենք

Մայիս 18,2020 17:37

Քիչ առաջ տեղեկացա, որ առաջարկություն կա «Զվարթնոց» օդանավակայանը վերանվանել Շառլ Ազնավուրի անվամբ։

Շառլ Ազնավուրը ֆրանսիական երգիչների (շանսոնյե) լավագույն ներկայացուցիչներից է, ինչպես Ուիլյամ Սարոյանն ամերիկյան գրականության։ Եվ, ի տարբերություն այլոց, նրանք  ոչ միայն չեն ուրացել կամ թաքցրել իրենց հայկական ծագումը, այլև ամեն առիթով, կամ առանց առիթի, շեշտել այն։ Շառլ Ազնավուրը եղել է իմ պատանեկության, երիտասարդության, այժմ էլ, գուցե ամենասիրելի երգիչը։ Հիացել եմ նաև Սարոյանի գործերով։ Եվ ամենայն անկեղծությամբ եմ ասում, նրանց տաղանդի նկատմամբ հիացմունքս բոլորովին կապ չունի նրանց հայ լինելու հանգամանքի հետ։ Իհարկե, հաճելի է նաև, որ  նրանք հայեր են։

Շառլ Ազնավուրը նաև հսկայական բարոյական և նյութական օգնություն ցուցաբերեց երկրաշարժից ավերված Հայաստանին։ Այո, բայց հիշենք նաև, որ Շառլ Ազնավուրը, չնայած իր հայկական ծագմանը, ֆրանսիական մշակույթի ներկայացուցիչ է, ինչպես և Ուիլյամ Սարոյանը՝ ամերիկյան։

Որքանով ինձ հայտնի է, տարբեր քաղաքներում օդանավակայանների անվանակոչումներն այդ երկրի կյանքում պետականության կամ մշակութային մեծ ավանդ ունեցող մարդկանց անուններով են։ Այնպես որ, չեմ կարծում, թե «Զվարթնոց»-ն անվանակոչելը Շառլ Ազնավուրի անունով, ճիշտ գաղափար է։ Եթե անվանափոխել, ապա Արամ Մանուկյանի, Հովհաննես Թումանյանի կամ Կոմիտասի անվամբ։

Հիշեցնեմ նաև, որ Շառլ Ազնավուրը Հայաստանում ըստ արժանվույն գնահատվել է` և՛ Երևանում, և՛ Գյումրիում ունենք Շառլ Ազնավուրի անվան հրապարակներ։ Գյումրիում` նաև Ազնավուրի արձան, Երևանում՝ տուն-թանգարան։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031