Հայաստանում այսօր գրանցվել է կորոնավիրուսով վարակման ամենաբարձր ցուցանիշը վարակի տարածման առաջին օրից ի վեր՝ 351 դեպք:
Թե ինչո՞վ է սա պայմանավորած, Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ա1+»-ի հետ զրույցում պարզաբանեց՝ նախորդ օրը կատարվել է ամենաշատ թեստավորումը մյուս օրերի համեմատ՝ թեստավորվել են 1600-ից ավելի քաղաքացիներ:
«Ա1+»-ը տեղեկություններ ուներ այն մասին, որ երբեմն թեստերի պատասխանները հայտնի են լինում մի քանի օր հետո միայն․ Ալինա Նիկողոսյանից հետաքրքրվեցինք՝ արձանագրված դեպքերը մեկ օրվա թեստավորման արդյո՞ւնք են, թե՞ մի քանի օրվա։
ԱՆ խոսնակը պարզաբանեց, որ ամեն օր հրապարակում են նախորդ օրվա պատասխանները. «Մենք հաշվի ենք առնում լաբորատորիայից դուրս գալու պահը»,-ընդգծեց նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: