Կորոնավիրուսի համավարակի պայմաններում Կորեայում առայժմ ֆուտբոլասերներին արգելված է ներկա գտնվել ֆուտբոլային հանդիպումներին: Այդ պատճառով «Սեուլ» ֆուտբոլային ակումբը երկրի չեմպիոն «Կվանջուի» հետ տնային հանդիպմանը տրիբունաներում սեքս-տիկնիկներ է տեղադրել: Դրա համար ակումբը պայմանավորվել է մեծահասակների համար ապրանքներ արտադրող մի ֆիրմայի հետ, որի անունը չի նշվում, եւ ստացել 30 սեքս-տիկնիկ:
Հանդիպումից հետո ակումբը ներողություն է խնդրել իր երկրպագուներից այն բանի համար, որ նախապես չէին ճշտել, թե նոր հովանավորը ինչով է զբաղվում: Նրանք մտածել էին, թե դրանք լինելու են սովորական մանեկեններ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ