Այսօր օրվա վերջում կամփոփվեն հանրային տրանսպորտի շահագործման ֆինանսական խնդիրները, վաղն արդեն պարզ կլինի, թե քիչ ուղեւորահոսքերի դեպքում ինչպես է աշխատելու հանրային տրանսպորտը: Այսօր այս մասին կառավարության մամուլի կենտրոնում ասաց Երեւանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը: Նա ասաց՝ հանրային տրանսպորտի շահագործմամբ այսօր շահութաբերություն չկա:
Քաղաքապետի մյուս տեղակալ Տիգրան Վիրաբյանն էլ ասաց, որ քննարկում են մանկապարտեզներում երկարօրյա խմբերի աշխատանքների հարցը:
Ըստ Վիրաբյանի, այն քաղաքապետարանի ենթակայության մշակութային օջախները, օրինակ, թատրոնները կամ թանգարանները, որոնք արտաբյուջեի խնդիրներ ունեն, եւ եթե աշխատավարձերի հարյուր տոկոս վճարելու խնդիր ունենան, ապա քաղաքապետարանը ֆինանսապես կաջակցի:
Այսօրվանից վերաբացվել է կենդանաբանական այգին, Վիրաբյանն ասաց՝ անվտանգության կանոնները խիստ պահպանելով:
Կարդացեք նաև
Քննարկվում է մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների եւ գրադարանների եւ այլնի գործունեության հարցը, մշակվում են նորմեր, մտածում են մանկապատանեկան կենտրոններում միայն անհատական պարապմունքներ սահմանեն:
Վիրաբյանն ասաց, որ զանգեր են ստանում այլ կազմակերպություններից, նշում են՝ եթե մանկապարտեզները վերաբացվել են, իրենք ինչո՞ւ չեն բացվում, բայց, ըստ Վիրաբյանի, մանկապարտեզները վերաբացվել են անհնարինությունից ելնելով. «Ցանկացած այլ ոլորտի համար քննարկումներ ենք անում, եթե լինի հնարավորություն մյուսներն էլ բացել՝ կօգտվենք դրանից»:
Վիրաբյանն ասաց, որ արդեն սկսվում են սպորտային հավաքականների կազմավորումները, հիմա սպորտդպրոցներն էլ կվերաբացվեն. «Պատրաստ ենք հոգալ ծախսերը հավաքականների կազմավորման»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ