Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաչատուրովը չի կաշկանդվել դրվագներ պատմել «5-րդ ալիք»-ի ֆիլմում, որից հետո մեր մոտ ավելի շատ հարցեր կան». Անդրանիկ Քոչարյան

Մայիս 18,2020 16:40

2016թ.-ի ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ այս պահին մեկ կարեւոր անձի խնդիրն է շարունակում մնալ: «Նա մինչեւ ամսի 4-ն ունի ժամանակ՝ հանձնաժողովի աշխատանքին մասնակցելու: Խոսքը Յուրի Խաչատուրովի մասին է: Ի դեպ, Արշակ Կարապետյանին երկրորդ անգամ հրավիրելը կապված է պարոն Խաչատուրովի չգալու հետ: Վերջինիս այլեւս նամակ չենք ուղարկելու, նա գիտի, որ պետք է գա, նրա ընտանիքի անդամներն էլ գիտեն, մարտական ընկերներն էլ, որոնք եղել են հանձնաժողովում»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ Յուրի Խաչատուրովը պետք է գա հանձնաժողով եւ պատասխանի իրենց հարցերին, առավել եւս, որ չի կաշկանդվել «5-րդ ալիք»-ի փաստավավերագրական ֆիլմում պատմել եղելության դրվագները: Այդ ֆիլմից հետո մեր մոտ ավելի շատ հարցեր են առաջացել: Ֆիլմն ուրիշ բան է ասում, իրականությունը մի քիչ այլ է: Պետք է հասկանանք, թե մեր երկրի անվտանգային համակարգի համար որն է կարեւոր»:

Հիշեցնենք, որ այսօր երկրորդ անգամ հանձնաժողովի փակ նիստին մասնակցում էր 2016թ.-ի դրությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը, որն այժմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է:

«Եթե հրավիրում ենք, որ ուրեմն վերլուծությունների արդյունքում հարցեր են առաջացել: Կարծես թե մեզ հաջողվեց ճշտել շատ հանգամանքներ»,-Արշակ Կարապետյանի առնչությամբ նշեց Անդրանիկ Քոչարյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031