Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ը գցում է Վահագն Հարությունյանի գրպանը». Էդուարդ Շարմազանով

Մայիս 18,2020 16:36

«Նիկոլ Փաշինյանը պոպուլիստ պետական օլիգարխ է, որովհետեւ իր միակ կրեդոն սուտ խոսելն է, մարդկանց մանիպուլացնելը եւ «յառլիկ» կպցնելը»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա խոսում էր Միքայել Մինասյանի այն հայտարարության մասին, որ Նիկոլ Փաշինյանը փորձել է իր հետ գործարքների գնալ: Նա կարծում է, որ Միքայել Մինասյանը միակը չէ, որի հետ Նիկոլ Փաշինյանը փորձել է գործարքների գնալ. «Այն մարդիկ, ում Նիկոլ Փաշինյանն ճղում էր պառլամենտում, թե թալանում են, հիմա դարձել են իրենց սրտի ախպեր օլիգարխները»: Ինչ վերաբերվում է Միքայել Մինասյանի`մաքսանենգ ծխախոտի եւ ադամանդի մասին բացահայտումներին, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Միքայել Մինասյանը շատ պարզ եւ հստակ ասել է, ինքն էլ ավելացնելու ոչինչ չունի:

Հիշեցնենք, որ իր վերջին մամուլի ասուլիսում, այդ հարցերին պատասխանելիս Նիկոլ Փաշինյանը չհերքեց Միքայել Մինասյանին, միայն ասաց, որ այդ հարցերն իրավապահների տիրույթում են:

Էդուարդ Շարմազանովը նկատեց`Նիկոլ Փաշինյանը եթե լռում է, ուրեմն դեռ «սուտ չի հորինել». «Կներեք բառերիս համար, բայց «մուտիտն» ու «կռուտիտը» դեռ չեն մտածել տղերքը`ո՞նց էս իրավիճակից դուրս գան, որովհետեւ փաստերն այնքան ակնհայտ են»:

Խոսելով «մարտի 1»-ի վերավերյալ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարության մասին էլ Էդուարդ Շարմազանովը կրկնեց` Նիկոլ Փաշինյանը մեղավոր է նշանակել Ռոբերտ Քոչարյանին`առանց դատ ու դատաստանի. «2018-ի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում, անամոթաբար հայտարարել է, որ «մարտի 1»-ն ամբողջությամբ բացահայտված է եւ երկու տարի անց, մենք կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը սուտ է խոսել: Եթե Նիկոլ Փաշինյանն ունենար մեկ տոկոս քաղաքական խիզախություն եւ պատասխանատվություն, միայն այդ հարցի համար ինքը պետք է հրաժարական տար եւ գնար իրենց տուն: Այսօր էլ ինքը, փորձելով օգտվել այն հանգամանքից, որ Վահագն Հարությունյանը հանրապետությունում չէ, փորձում է էլի միակողմանի, անմեղության կանխավարկածը խախտելով`էդ գործը գցել Վահագն Հարությունյանի գրպանը, որ իբրեւ թե պարկուճները փոխվել են`«դե ես ի՞նչ անեի»:

«Մարտի 1»-ի քաղաքական պատասխանատուն, ինչպես 12 տարի առաջ, այնպես էլ այսօր, Էդուարդ Շարմազանովը համարում է Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրա շրջապատին, այդ թվում նաեւ Նիկոլ Փաշինյանին, ովքեր ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա փորձում են ազգը բաժանել ղարաբաղցի-հայաստանցի, մոնղոլ թաթարների, սեւի ու սպիտակի:

«Նիկոլ Փաշինյանը փոքրիկ բռնապետ է եւ նրա քաղաքական կյանքը շատ կարճ է: Չեմ ուզում ասել`օրեր, ամիսներ, բայց հաստատ`ոչ տարի: Չեմ կարծում, թե հասարակությունը չի տեսնում, որ ինքն ավելի լավ չի ապրում, եթե չասենք, որ ավելի վատ է ապրում: Տեսնում է, որ աղքատությունը հաղթահարելու փոխարեն՝ Նիկոլ Փաշինյանը 350 հազար դոլար տալիս է ու իր հաճույքի համար թռնում Լոս Անջելես: Տեսնում է, որ պատգամավորները, կառավարությունը, որ ոչ մի բան չեն անում, միլիոնավոր դրամներով պարգեւավճարներ են ստանում: Այն իբր թե թալանած գումարը, որը բերել է բյուջե՝ դրանից ավել պարգեւավճար է տվել եւ այլն»,- ասաց նա:

Ինչ վերաբերվում է դատաիրավական բարեփոխումներին եւ ՍԴ-ի խնդրի մասին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին, Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց`Նիկոլ Փաշինյանը շանտաժով գրավել է վարչապետի պաշտոնը, խորհրդարանը`ունենալով «իր սրտի ԱԺ-ն», հիմա էլ ցանանում է ունենալ «իր սրտի դատարանը», բայց չէր հաշվարկել, որ դատաիրավական համակարգում կային արժանապատիվ դատավորներ, որոնք իր հետ գործարքի չեն գնա: Հանրաքվեի ժամանակ, ըստ Շարմազանովի, ակնհայտ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը տանուլ է տալու հանրաքվեն եւ նրան օգնության հասած կորոնավիրուսը: Այժմ էլ, արդեն երրորդ անգամ երկարացնում են արտակարգ դրությունը, որպեսզի հանրաքվե չիրականացնի եւ մեխանիզմներ գտնի ՍԴ-ից ազատվելու համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031