ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը տվել է համաձայնություն, որ կմասնակցի 2016թ.-ի ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Ձեւաչափի ուղղությամբ աշխատում ենք, իսկ ժամկետը կլինի կամ ամսի 26-ը, կամ էլ 27-ը: Հստակ է այն, որ պարոն Նալբանդյանը մասնակցելու է մեր աշխատանքին»,-հայտնեց նա:
Ինչ վերաբերում է Բակո Սահակյանին հրավիրելու հավանականությանը, Քոչարյանը տեղեկացրեց. «Եթե հանձնաժողովը հարցեր ունենա Արցախի նախագահին, Բակո Սահակյանը քանիցս ասել է, որ պատրաստ է պատասխանել: Ես ինքս մի քանի հարց ունեմ նրան ուղղված»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ