Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Բաբլոյան. «Այս դեպքում երկու պատասխանատու կողմ կա` կառավարությունն ու մյուս պատկան մարմինները, և հանրությունը, որը պետք է հետևի պետության կողմից առաջարկվող կարգուկանոնին» . «Ա1+»

Մայիս 18,2020 16:05

Կորոնավիրուսի դեպքերի ավելացման, վարակի դեմ պայքարին ուղղված կառավարության քայլերի ու այլ թեմաների շուրջ «Ա1+»-ը զրուցել է Առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հետ։

– Պարոն Բաբլոյան, երեկվա համեմատ այսօր կորոնավիրուսով վարակակիրների թիվը գրեթե կրկնապատկվել և հասել է 351-ի: Դա սահմանափակումների թուլացմա՞մբ, թե այլ հանգամանքով է պայմանավորված:

– Ցավում եմ, որ գործընթացն այնպես չի գնում, ինչպես ենթադրում էինք մենք` որպես առողջապահության կազմակերպիչներ: Այս դեպքում երկու պատասխանատու կողմ կա` կառավարությունն ու մյուս պատկան մարմինները, և հանրությունը, որը պետք է հետևի պետության կողմից առաջարկվող կարգուկանոնին: Ցավում եմ, որ մենք չենք կարողացել հասնել մեր հանրության այն վարքագծին, որ ամեն մարդ կամ գոնե մեծամասնությունը կարողանար հասկանար ու իրականացներ անհրաժեշտ սահմանափակումները, որպեսզի կարողանայինք կանխարգելվել վարակի տարածումը:

– Պատճառն այն է, որ կառավարությունն ու այլ պատկան մարմիննե՞րը ճիշտ միջոցներ չեն կիրառել, թե՞ մենք կարգապահ  հանրություն չենք:

– Ես հետևում եմ բոլոր քննադատություններին ու կարծիքներին ու դրանք կարող եմ բաժանել երեք մասի: Մի մասը բավականին կառուցողական առաջարկություններ են, բայց դրանք ներկայացնելիս` փորձում են օգտագործել քաղաքական երանգ: Երկրորդ խումբն ունի առաջարկություններ, որոնք ոչինչ չեն ներկայացնում, բայց ունեն քաղաքական նշանակություն: Եվ երրորդ խումբն ունի առաջարկներ, որոնք չունեն քաղաքական նշանակություն: Վերջինս իր հերթին երկու մասի է բաժանվում. մի մասը բանիմաց մարդկանց կողմից պիտանի առաջարկներն են, և գործից չհասկացող մարդիկ, ինչ ասես, կարող են խոսել և օգուտ չտալ:

Մենք այս պահին այնպիսի վիճակում ենք, որ անկախ այն հանգամանքից` ինձ դուր է գալիս Նիկոլ Փաշինյանի կառավարումը, թե`ոչ, պետք է միավորվենք մի հարցի շուրջ` ինչպես աջակցենք ու ապահովենք կարգուկանոնը, կանխարգելենք համաճարակի տարածումը: Սա հարց է, որն այս պահին կապ չունի մեր քաղաքական դիրքորոշումների հետ: Շատ վտանգավոր են այն մարդիկ, որոնք կամ չեն հասկանում, կամ էլ հասկանալով` դիտավորյալ ոչ ճիշտ տեղեկատվություն են տարածում ու նշում, թե վիրուսը վտանգավոր չէ, որ մեծ մասն առանց սիմպտոմների` թեթև է տանում, որ ժողովուրդը թող հիվանդանա ու իմունիտետ ձեռք բերի:

Ասում են, այս ամենը արել են, որ պատվաստանյութ ու դիմակ վաճառեն: Իսկ քաղաքացին հակված է լսել այն խորհուրդը, որը հեշտացնում է իր կյանքը: Դրա համար մենք պետք է կարողանանք շատ նուրբ աշխատել մեր քաղաքացիների հետ: Եթե դու այսքան ժամանակ երեխայիդ բերել ես Արա Բաբլոյանի մոտ և հավատացել ես, որ կբուժվի, ինչո՞ւ չես ուզում հավատալ, որ մի փոքր պետք է քեզ սահմանափակ պահես, որ երեխադ չհիվանդանա:

– Վարակակիրների ավելացման միտումը շարունակվելո՞ւ է:

– Այո, ես վախենում եմ: Եթե շարունակվի այն պահվածքը, ինչպես ես երեկ տեսա հեռուստատեսությամբ կամ համացանցով, որ առանց դիմակների ու խմբերով են շրջում, ապա լուրջ խնդիրներ ենք ունենալու: Ինձ համար հանելուկ է, թե ինչպես մի ժողովուրդ, որը կարողացավ դիմակայել պատերազմին ու շրջափակմանը, երբ էլեկտրականություն ու դեղ չկար, համաճարակներ չունեցանք, հիմա չի կարող իրեն մի փոքր նեղություն տալ ու սահմանափակ ապրել: Այս պահին ինչ էլ անի կառավարությունն ու ԱՆ-ն, ոչնչի չի կարող հասնել, եթե բոլորս միասին չանենք: Բացի այդ մենք թեստավորման քանակը պետք է շատ ավելացնենք:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031