Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի համար կարեւոր է իմանալ՝ հետախուզությունն իմացե՞լ է, թե՞ չէ». Արշակ Կարապետյան

Մայիս 18,2020 15:35

«Ինձ վերաբերող բոլոր հարցերը մի քիչ գաղտնի են: Դրա համար ինձ կներեք: Ոչ թե չեմ ուզում ձեր հետ շփվել, այլ ուղղակի չեմ կարող»,-ազգային ժողովում այսօր լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ նա 2016թ.-ի ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այսօրվա փակ նիստի հրավիրյալն էր: 2016թ.-ի դրությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը պաշտոնից ազատվել էր ապրիլյան դեպքերից անմիջապես հետո:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է Կարապետյանը երկրորդ անգամ հրավիրվում հանձնաժողով: «Հանձնաժողովը ճշտելու հարցեր ուներ, տվեց, պատասխանեցի: Եկեք գնահատական չտանք, հանձնաժողովի մոտ լրացուցիչ հարցեր էին առաջացել»,-պատասխանեց նա:

«Իմ բոլոր տեղեկությունները գաղտնիության խնդիր ունեն, որովհետեւ Ադրբեջանի համար կարեւոր է իմանալ՝ հետախուզությունն իմացե՞լ է, թե՞ չէ: Երկու պատասխանն էլ նրա համար կարեւոր է»,-նշեց Արշակ Կարապետյանը: Նկատառմանն ի պատասխան, որ վարչապետն ասել է՝ ապրիլյան գործողությունների ժամանակ օպերատիվ տվյալների պակաս չի եղել, Արշակ Կարապետյանը հարցադրում արեց. «Ես ինչո՞ւ պետք է քննարկեմ վարչապետի ասածը: Ո՞նց կարող եմ ես դա քննարկել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031