Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ, թողեք, երեխեք». Արշակ Կարապետյանն «ապրիլյան» հանձնաժողովում է

Մայիս 18,2020 13:40

«Հիվանդություն է տարածվում, ինձ մի կպեք: Ճիշտ է, չեմ վախենում, բայց դե…»,-լրագրողներին այսօր ասաց ՀՀ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը՝ հրաժարվելով հարցերի պատասխանել:

Տեղեկացնենք, որ ԱԺ-ում այս պահին ընթանում է 2016թ.-ի ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական փակ նիստը, որի հրավիրյալն է Կարապետյանը:

«Լավ, թողեք, երեխեք…գիտեմ՝ հարցեր եք տալու, բայց հիմա ոչ մի բան չեմ կարող ասել»,-ժպտալով ասաց Կարապետյանն ու մտավ նիստերի սենյակ:

2016թ.-ի դրությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը պաշտոնից ազատվել էր ապրիլյան դեպքերից անմիջապես հետո: Նա 2018թ.-ի դեկտեմբերից վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է: Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանը «Մարտի 1»-ի գործով վկա է: Նախաքննական ցուցմունքներում նա ասել է, որ մարտյան իրադարձությունների ժամանակ Երեւան էին բերվել սահմանային զորամիավորումներ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031