Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 161 քաղաքացի

Մայիս 18,2020 13:34

Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. Շիրակի մարզում կորոնավիրուսից առողջացածների թիվը 91 է, անցած երկու օրերին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից դուրս է գրվել 27 քաղաքացի։

Մայիսի 18-ի դրությամբ, ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 45 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 38-ը Շիրակի մարզի բնակիչ է։ 26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում:

Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 161 քաղաքացի։

Մարտի մեկից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1567 նմուշառում, մայիսի 12-ից 17-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 244 նմուշառման հետազոտություն։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031