Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դատախազներն էլ են քաղաքական կարծիքներ արտահայտում. Սարգիս Ավետիսյան

Մայիս 18,2020 12:53

«Այսօր իշխանությունների թիվ մեկ խնդիրը ՀՀ երկրորդ նախագահն է, որն անօրինական գտնվում է բանտում՝ քաղաքական հայացքների համար: Վենդետան սկսվեց, շարունակվում է, վերածվել է նրան, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական պատանդ է այս իշխանության ձեռքին»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը:

Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունների գերնպատակը ոչ թե ժողովրդի սոցիալական վիճակը լավացնելն է, Արցախի խնդիրը լուծելն է, այլ Ռոբերտ Քոչարյանին բանտում պահելը:

Սարգիս Ավետիսյան

Անդրադառնալով այն փաստին, որ դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամների միջնորդությունը` Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին, «Համերաշխություն» կուսակցության նախագահը կարծիք հայտնեց, որ դատարանն այլ որոշում կայացնել չէր կարող ու շարունակեց. «Այն դատավորները, որոնք այսօր առաջնորդվում են քաղաքական տրամաբանությամբ, չեն կարող այլ որոշում կայացնել: Նրանք կայացնում են քաղաքական որոշում, որևէ արդարադատություն գոյություն չունի. քաղաքական գործընթաց է: Իրավաբանական տեսանկյունից` որևէ խնդիր չկա Ռոբերտ Քոչարյանին բանտում պահելու: Դատախազներն էլ են քաղաքական կարծիքներ արտահայտում: Այս բոլոր մարդիկ պատասխան են տալու»:

Ամփոփելով թեման՝ Սարգիս Ավետիսյանը վստահեցրեց՝ շուտով Ռոբերտ Քոչարյանը կլինի ազատության մեջ, և 2020 թվականն էլ կավարտենք առանց Նիկոլ Փաշինյանի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031