Եվրամիությունը և Ավստրալիան կոչ են անում հետաքննություն անցկացնել՝ պարզելու կորոնավիրուսի ծագման և զանգվածային տարածման պատճառը: Արդեն 11 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Հարավային Աֆրիկան, Մեծ Բրիտանիան, Ինդոնեզիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թուրքիան, իրենց աջակցությունն են հայտնել նախաձեռնությանը:
Ավստրալիայի արտգործնախարար Մերիս Փեյնը հայտարարել է, որ նախաձեռնության կողմնակիցները ցանկանում են օգնել, որ «աշխարհը անհրաժեշտ դասեր քաղի, որոնք պետք է առողջությունը պաշտպանելու համար»:
Հետաքննության նախաձեռնությունը խիստ քննադատության է արժանացել Պեկինի կողմից, որն Ավստրալիային մեղադրել է Չինաստանի դեմ քաղաքական հարձակման համար: Ամերիկացի դիվանագետներն իրենց հերթին պնդում են, որ ավելի կոշտ ձևակերպումներ են անհրաժեշտ, որը վիրուսի ծագման հետաքննությունը կսկսի հենց Չինաստանից:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մայք Պոմպեոն նախկինում բազմիցս մեղադրել են Չինաստանին՝ վիրուսի մասին տեղեկատվությունը թաքցնելու համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ