Լրահոս
Օրվա լրահոսը

Ճիշտ է, ԱՄՆ-ն ցավակցել է Իրանին, բայց նաև քննադատել է

Մայիս 17,2020 23:03

Ճնշման խմբերը (pressure groups) ՀՀ վարչապետի հարցազրույցի ժամանակ դարձյալ փորձեցին կեղծ օրակարգ պարտադրել երկրի ղեկավարությանը: Այս հարցազրույցի ընթացքում հայ լրագրողը «վերլուծական շրջանակների» մտահոգությունն է հայտնել հայ-իրանական հարաբերությունների ներկայիս մակարդակի շուրջ և հայտնել. «Հարեւան երկրում տեղի ունեցած ողբերգության առիթով, երբ զորավարժություններին զոհվեց 19 մարդ, անգամ ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել, բայց ոչ Հայաստանը»:

Իրականությունն այն է, որ Պարսից ծոցի իրանական զորավարժության ցավալի դեպքին անդրադարձել է միմիայն ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը (US CENTCOM), ցավակցել ու նաև քննադատել է զորավարժության տեղն ու ժամանակը: Ահա հատված լուրից. «In a statement, Capt. Bill Urban, a spokesman for the U.S. Central Command, said the force offered “our sincere condolences to the Iranian people for the tragic loss of life.” However, Urban also criticized the training for taking place so close to the Strait of Hormuz, the narrow mouth of the Persian Gulf through which 20% of all oil passes.”While we are troubled that this mishap occurred in such close proximity to a high-traffic international shipping lane and at a time when most of the region’s focus is on the fight against COVID-19, the unnecessary loss of life is regrettable,” he said»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հիասթափեցրեց «վերլուծական մտահոգ շրջանակների» խոսափողին՝ հայտնելով, որ ՀՀ կառավարությունն ամենօրյա կապի մեջ է իր իրանցի գործընկերների հետ և «Մեր հարաբերությունները բնականոն զարգանում են»։

Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031