Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետին հայհոյելու համար «Հեղափոխության պահապաններ»-ի կողմից ներողություն պահանջելու դեպքով քրեական գործը կարճվել է առանց հաշտության. Արամ Գեւորգյան

Մայիս 17,2020 22:48

Վարչապետին հայհոյելու համար «Հեղափոխության պահապաններ»-ի կողմից ներողություն պահանջելու դեպքով քրեական գործը կարճվել է: Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնել էր քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը՝ պարզաբանելով, որ գործը կարճվել է տուժողի կողմից կասկածյալի հետ հաշտվելու հիմքով:

«Գյուղապետ» մականունով հայտնի երիտասարդը՝ Արամ Գեւորգյանը, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ոչ մի հաշտություն չի էլ եղել. «Ոնց կարող եմ նրանց հետ կռվել կամ հաշտվել, ոչ եկել են, ասեն՝ արի բարիշենք, ոչ էլ որեւէ իրավապահ մարմնից են կանչել, ասել՝ եկեք,  բարիշեք: Ինձ հազար տեղից կանչել են քննչական, գնացել, ասել եմ՝ բողոք չունեմ»:

Մեր զրուցակցի համոզմամբ, «Հեղափոխության պահապանները» հովանավորվում են վարչապետի կողմից ու անարդյունք էլ կլիներ նրանց արածի համար ինքը բողոք ներկայացներ. «Ուղղակի ես մի բան գիտեմ, եթե մի բան պետք է անես ու վերջում արդյունք չինի, իմաստը որն է իմ գնալ-գալու, բողոքելու: Էդ տղերքը վարչապետի հովանավորյալներն են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031