Կորոնավիրուսից հետո վերսկսված ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունում կայացավ 26-րդ տուրը, որի կենտրոնական խաղում հանդիպեցին Դորտմունդի «Բորուսիան» եւ «Շալկեն»:
Հաղթելով 4:0 հաշվով՝ դաշտի տերերը որոշեցին ծափահարել տրիբունաներին: Դա անսովոր ու տարօրինակ էր, քանի որ Դորտմունդի ստադիոնի տրիբունաներում կորոնավիրուսի համավարակի պատճառով ֆուտբոլասերներ չկային:
Գերմանիայում առաջիկայում եւս ֆուտբոլային հանդիպումներն անցկացվելու են դատարկ տրիբունաների պայմաններում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ