Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են ֆուտբոլիստներն ու մարզիչները խաղից հետո հարցազրույց տալու

Մայիս 17,2020 21:50

Շաբաթ օրը եվրոպական առաջին թոփ առաջնությունը՝ Բունդեսլիգան, վերադարձավ կորոնավիրուսային դադարից: Ֆուտբոլիստները, այդ թվում՝ պահեստայինների նստարանին գտնվողները, պահպանում էին որոշակիորեն սահմանված կանոնները:

Սակայն ինչպե՞ս են ֆուտբոլիստները, մարզիչները այսուհետեւ մասնակցելու հետխաղային մամուլի ասուլիսներին, հարցազրույցներ տալու: Թե՞ դրանք, պարզապես, չեն կազմակերպվի:

Համացանցում լուսանկար է հայտնվել, որում բունդեսլիգայի «Լայպցիգ»-«Ֆրայբուրգ» հանդիպումից հետո մարզիչ Յուլիան Նագելսմանը հարցազրույց է տալիս սոցիալական հեռավորություն պահպանելով: Լրագրողը մարզչին շատ չմոտենալու համար խոսափողը ամրացրել է երկար ձողին: Ըստ ամենայնի, տեսանելի ապագայում լրագրողների եւ ֆուտբոլիստների ու մարզիչների շփումները այսպես են լինելու նաեւ բոլոր առաջնություններում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031