Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջնագծում իմունիտետն է․ ցինկը՝ իմունային համակարգը խթանող կարևորագույն միջոց

Մայիս 17,2020 23:00

Մեր իմունային համակարգը մշտապես առաջնագծում է՝ պատրաստ պայքարելու ցանկացած, այդ թվում՝ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ։ Սրանից կարելի է հետևություն անել, որ այն առանձնակի խնամքի և ուշադրության է արժանի մեր կողմից։ Իմունային համակարգն ամրապնդելու և վերջինիս աշխատանքը բարելավելու բազմաթիվ միջոցներ կան․ դրանցից մեկը ցինկն է․ այս հանքանյութն իմունային համակարգի օգնականն է վիրուսային վարակներին դիմագրավելու հարցում։ Ցինկը նաև կարևոր դեր ունի քաղցկեղի կանխարգելման, լավ տրամադրության, մտքի սրության և առողջ քնի, համի և հոտի զգացողության պահպանման  հարցում, հոգում է մաշկի, շագանակագեղձի և աղիքների առողջության մասին։

Դոկտոր Ռոջեր Սեուլտը կարծիք է հայտնել, որ հակամալարիային քլորոքվին դեղամիջոցի դրական ազդեցությունը ՔՈՎԻԴ 19-ի բուժման ժամանակ պայմանավորված է նրանով, որ այդ դեղամիջոցը բարելավում է բջջի կողմից ցինկի յուրացումը (հիդրօքսիքլորոքվինը մոտավորապես նույն կերպ է ազդում, սակայն ավելի քիչ կողմնակի ազդեցություններ ունի):

Թոքաբանը շեշտում է՝ ցինկը կարող է կարևորագույն դեր ունենալ ՔՈՎԻԴ-19 պանդեմիայի հաղթահարման գործում։ Այս հանքանյութը կենսականորեն անհրաժեշտ է իմունային համակարգին․ ապացույցներ կան, որ ցինկի և իոնոֆորի (փոխանցող մոլեկուլ) համակցությունը արգելակում է SARS  (Ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշ) in Vitro  կորոնավիրուսի բազմացումը։

Ուրախալի է այն փաստը, որ հակամալարիային դեղամիջոցներից բացի ցինկի իոնոֆոր են համարվում նաև բնական միացությունները, ինչպիսիք են կվերցետինը (պարունակվում է խնձորի, սալորի, կարմիր խաղողի, կանաչ թեյի, սոխի բաղադրությունում)  և գալատ էպիգալլոկատեխինը (պարունակվում է կանաչ թեյի բաղադրությունում)։

Նոր կորոնավիրուսի դեմ ավելի պաշտպանված լինելու համար իմունիտետի ամրապնդման ճանապարհին արժե հիշել ցինկ-նիացին (վիտամին B3) -սելեն համադրության մասին․ նիացինն ու սելենը բարձրացնում են ցինկի կենսահասանելիությունը։

Մեր օրգանիզմում ցինկը չի կուտակվում, և վերջինիս օպտիմալ մակարդակը կախված է մեր ամենօրյա սննդակարգից։

 

Ցինկի հարուստ պարունակությամբ առանձնանում են հետևյալ մթերքները՝

  • Հորթի միսը,
  • տավարի տապակած միսը,
  • դդմի սերմերը՝ բոված վիճակում,
  • քունջութի սերմերը,
  • գառան միսը,
  • կարագով բոված գետնանուշը, նուշը, քեշյու ընկույզը
  • ոչ քաղցր շոկոլադը,
  • չեդդեր տեսակի պանիրը,
  • հավի կրծքամիսը,
  • ոստրեները,
  • ծլած ցորենը,
  • կաղամբը, սպանախը, բրոկոլին (կանաչ բանջարեղենը) և այլն։

Ինչպե՞ս հասկանալ, որ օրգանիզմում առկա է ցինկի անբավարարություն․ ցինկի թեթև անբավարարությունը բավականին տարածված երևույթ է հատկապես երեխաների, հղիների, կերակրող կանանց, տարեց մարդկանց շրջանում։

Ցինկի թեթև անբավարարության մասին կարող են վկայել հարբուխով կամ գրիպով հաճախակի հիվանդանալը, խրոնիկական հոգնածությունն ու ընդհանուր թուլությունը, վատ տեսողությունը։ Ցինկի խրոնիկ դեֆիցիտը կարող է ազդել տեսողության, համի, հոտի զգացողության, հիշողության վրա։ Եղունգների վրա առաջացող սպիտակ բծերը ազդակ են, որ օրգանիզմը բավականաչափ քանակությամբ ցինկ չի ստանում։

Ցինկի՝ կանանց խորհուրդ տրվող օրական նորման՝ 8 մգ է, իսկ տղամարդկանց դեպքում՝ 11 մգ։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։

 

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031