Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայոց լեզուն «այսօրվա դրությամբ»

Մայիս 17,2020 19:29

Մայրս՝  Բյուրակն Չերազ-Անդրեասյանը, բանասիրական գիտությունների թեկնածու է, երկար տարիներ եղել է Կոնսերվատորիայի Հայոց լեզվի ամբիոնի պրոֆեսոր։ Այժմ էլ մեծ հետաքրքրությամբ հետևում է Հայաստանի քաղաքական-հասարակական անցուդարձին։  Հիմնականում  դիտում է հեռուստատեսային հաղորդումները՝  լուրեր, քննարկումներ, հարցազրույցներ և այլն։ Նրան ոչ միայն հետաքրքրում են տարբեր քաղաքական, հասարակական գործիչների, վերլուծաբանների կարծիքները, այլև մեծ ուշադրություն է դարձնում  նրանց խոսքին և հաճախ խիստ զայրանում  նրանց կողմից հայոց  լեզուն համատարած աղավաղելուն։ Մայրս նշել է, թերևս ամենաաղաղակող աղավաղումները, որոնք էլ բացատրական բառարանի տեսքով, ստորև ներկայացնում եմ ընթերցողի ուշադրությանը։

1. Իրենից ներկայացնում է, այսինչն իրենից ներկայացնում է․․․ օր․՝ կարագն իրենից ներկայացնում է յուղ – այսինչն՝ այս է, կարագը յուղ է

2. Այսօրվա դրությամբ, այս պահի դրությամբ- այսօր, այժմ, ներկայումս և այլն

3. Որոշները-ոմանք

4. Հարցը կայանում է նրանում- հարցն այն է, հարցը հետևյալն է

5. Բռն՛կվել-բռնկվել

6. Ձեռնատու, ձեռն՛տու-ձեռնտու

7. Ձեռնապահ-ձեռնպահ

8. Ներկայում-ներկայումս

9. Ոչ մեկ-ոչ մեկը

10. Ներեղություն-ներողություն

11. Տուժվել-տուժել

12. Չփորձվես-չփորձես

13. Խաբնվել-խաբվել

14. Կապնվել-կապվել

15. Բռնվել-բռնել

16. Ի օգուտ-հօգուտ

17. Ի շնորհիվ-շնորհիվ

18. Շնորհիվ, պատճառով- նրա շնորհիվ հաջողության հասա, նրա պատճառով ձախողվեցի

19. Ի ուրախություն-հուրախություն

20. Խոսալ, խոսացինք-խոսել, խոսեցինք

21. Լացել, լացում է-լալ, լալիս է․ լաց է լինում

22. Ոտնկայս-Հոտնկայս

23. Ինչ ձևի մարդ է-ինչպիսի մարդ  է

24. Քաշեք, օգտվեք- հյուրասիրվեք

Շարունակելի․․․

Բարեբախտաբար, մայրս, ի տարբերություն ինձ, ֆուտբոլասեր չէ, հակառակ դեպքում, պատկերացնում եմ, թե ինչպիսին կլիներ նրա զայրույթը, եթե լսեր Հայաստանի ֆուտբոլային մեկնաբաններին․

25. Սուլիչը կա-հնչում է սուլիչը

26. Դարպասապահի հերթական  սեյվը- դարպասապահը հերթական անգամ փրկեց գոլից

27. Նա արագ ֆուտբոլիստ է-նա արագաշարժ, արագավազ ֆուտբոլիստ է

28. Բարսելոնան դեռ ավելացնելու տեղ ունի-Բարսելոնան դեռ կարող է  ուժեղացնել ճնշումը

29. Ռոնալդուի համար դեռ երեկո չի- Ռոնալդոն դեռ կարող է իրեն դրսևորել։

Նույնպես շարունակելի․․․

 

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Լուսանկարում՝ Բյուրակն Չերազ-Անդրեասյանը եւ Ավետիք ու Վարդուհի Իշխանյանները՝ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի լսարաններից մեկը Հայաստանում սկաուտական շարժման հիմնադիր Վահան Չերազի անունով անվանակոչման ժամանակ. 2014 թվականի հունիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031