Չնայած համավարակի ստեղծած օբյեկտիվ դժվարություններին՝ խորհրդարանական դիվանագիտության մեր ջանքները շարունակական են։ Ուրախ եմ ձեզ հայտնել, որ ԵԽԽՎ Մշակույթի, գիտության, կրթության և մեդիա հարցերով հանձաժողովի կողմից միաձայն ընտրվել եմ «Առցանց հաղորդակցման վերահսկողությունը՝ որպես մեդիայի բազմակարծության, տեղեկատվության ազատության և մարդու արժանապատվության սպառնալիք» (The control of online communication: a threat to media pluralism, freedom of information and human dignity) թեմայով զեկուցող։
Սա նշանակում է որ հնարավորություն կունենամ ԵԽ անդամ պետություններում տվյալ խնդրի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնել և զեկույց ներկայացնել համապատասխան հանձնաժողովին և ԵԽԽՎ լիագումար նիստին։
https://www.facebook.com/photo.php?fbid=10220013368738144&set=a.1116488946032&type=3&theater