Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյանը կարող էր մի փոքր ազնվություն ունենալ և ասել, որ իր թվարկած հարցերը մանրամասն նախատեսվել են դեռևս 2017 թ․-ին հաստատված ծրագրով․ Արտակ Զաքարյան

Մայիս 17,2020 12:35

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Փաշինյանական հերթական ասուլիսի վերաբերյալ կարելի է ժամերով խոսել։ Գրեթե բոլոր հայտարարություններն ակնհայտ վիճարկելի են, բայց դրա իմաստը չկա։ Նիկոլ Փաշինյանի նպատակն է, որ իր երևակայական վիճակագրությամբ շեղի քաղաքական ուշադրության հիմնական թեմաները՝ արցախյան հարցից, ձախողված հակահամաճարակային կառավարումից ու աճող սոցիալական պրոբլեմներից։

Այնուամենայնիվ հարկ եմ համարում պաշտպանական ոլորտին վերաբերող մի շարք ճշգրտումներ մտցնել։ Առաջնագծում կատարված աշխատանքների մասին զեկուցող Փաշինյանը, վստահ եմ, գաղափար անգամ չունի, թե ի՞նչ է կրակակետը, դիտարկման սարքավորումը, ջերմատեսիլ սարքը և այլն։ Գրել տվել են, ինքն էլ ջանասիրաբար ընթերցում էր։ Բայց դա դեռ ոչինչ։ Քաղաքական առումով՝ Փաշինյանը կարող էր մի փոքր ազնվություն ունենար, և ասեր, որ իր թվարկած հարցերը մանրամասն նախատեսվել են դեռևս 2017 թ․ ՊՆ և ԳՇ կողմից մշակված, ու 2018թ․ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հաստատված «ԶՈւ արդիականացման 2018-24 թթ․ ծրագրով»։

Բայց ո՛չ։ Իր ոճին համապատասխան, քանի դեռ կան միամիտներ ու մոլորյալներ, ուրեմն կարելի է նաև սեփական անձին վերագրել ամեն ինչ։ Ի՞նչ կարիք կա ընդգծելու, որ մարտական հենակետերի ջրաֆիկացման ծրագիրը սկսվել է դեռևս 2014թ․-ին, և ամեն տարի ավելացել է ջրաֆիկացված դիրքերի քանակը։ Կարծում եմ, դեռ պատգամավոր ժամանակ ինքն անձամբ տեսել է այդ ծրագրի իրականացման ընթացքը։

Իհարկե չի՛ ասի, որ դիրքերում արևային մարտկոցների տեղադրումն ու կիրառումը սկսվել է դեռևս 2016թ․-ից, ու յուրաքանչյուր տարի՝ ըստ ծրագրի ընդլայնվում է։

Իհարկե, չի՛ ասի, որ զինվորական ինժիներական և ավտոմոբիլային տեխնիկան ամբողջության վերաթարմացնելու ծրագիրը սկսվել է կյանքի կոչվել 2016թ-ից՝ ռուսական առաջին մեծ վարկի շրջանակներում և այլն, և այլն։ Այո, եղել են իրավիճակներ, որ լայնածավալ ինժիներական աշխատանքներում ներգրավվել են նաև քաղաքացիական կազմակերպությունների ու անհատների ինժեներական տեխնիկան։ Եվ դա անհրաժեշտություն է այնպես, ինչպես ամբողջ աշխարհում քաղաքացիական բոլոր տիպի տեխնիկաներն և տրանսպորտային միջոցները հաշվառվում են, և պետք եղած ժամանակ ներգրավվում են ինժեներական և ամրաշինական աշխատանքներում։

Այնպես որ պարոն Փաշինյան, մարդկանց աչքերին թոզ փչելիս հաշվի առ նաև, որ երկրում և երկրից դուրս լսում են տարբեր ռանգի մարդիկ, ովքեր ձեր մասին կարծիք կազմելով՝ ցավոք կարծիք են կազմում նաև Հայաստանի մասին։ Եթե այսօրվա եսասիրությունից դրդված կեղծումները ձեզ համար ավելի կարևոր են, քան վաղվա համերաշխ ճշմարտությունը, ուրեմն հանուն վաղվա Հայաստանի այսօր արդեն պետք է մտածեք ձեր քաղաքական նահանջի մասին։

Հ․Գ․ Ինչ վերաբերում է մարտական հերթապահության ընթացքում տրամադրվող շշով ջրին (փաստ 89), որը Նիկոլը համարյա դարձրեց օպերատիվ-մարտավարական նշանակության խնդիր՝ չգիտեմ, թե ում խորհրդով է արվել, բայց․

ա/ դրա համար ամբողջ աշխարհում կիրառում են հատուկ զինվորական տափաշիշ, որը պրակտիկ է բոլոր առումներով,

բ/ կամ էլ ինչպես Միաքայել Մինասյանն էր ասում, նման կերպ ինչ-որ մեկի ջրի բիզնեսը բանակում սղացնելու խնդիր է լուծվել։

Առողջ եղեք բոլորդ, Աստված պահապա՛ն մեր երկրին ու ժողովրդին։

https://www.facebook.com/artak.zakaryan/posts/10222385040758530

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031