Հարգելի սիսիանցիներ, ինչպես գիտեք՝ Սիսիանում կա կորոնավիրուսով վարակվածության 3 հաստատված դեպք՝ վարակի այլ օջախից:
Ի՞նչ ենք հորդորում անել՝
- Տանից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում,
- նվազագույնի հասցնել բոլոր տեսակի շփումները,
- խուսափել զանգվածային միջոցառումներ կազմակերպելուց (հարսանիք, թաղում, կնունք, ծնունդ և այլն) և մեծաքանակ հյուրեր հրավիրելուց, քանի որ վտանգում եք ձեր և ձեր հյուրերի առողջությունն ու կյանքը:
Անհնարինության դեպքում իրականացրեք հնարավորինս նեղ շրջանակով՝ խուսափելով անհարկի ողջագուրումներից և պահելով անվտանգության կանոնները։
- Պահել սոցիալական հեռավորություն՝ հատկապես խանութներում, սուպերմարկետներում և ցանկացած այլ հաստատությունում, որտեղ մարդկային հոսքը հաստատության կողմից չի կառավարվում՝ կուտակումներից խուսափելու նպատակով։
- Պարբերաբար լվացեք ձեռքերը օճառով՝ մանրակրկիտ և 20 վայրկյան տևողությամբ, ինչպես նաև հաճախ ախտահանեք դրանք։
- Կրեք պաշտպանիչ դիմակներ՝ հատկապես մարդաշատ վայրերում։
- Բոլոր տնտեսվարողներին, գրասենյակներին և հիմնարկներին կոչ ենք անում պահել անվտանգության և հիգիենայի սահմանված կանոննները, ապահովել աշխատակիցներին դիմակներով և ախտահանիչ նյութերով։
- Անգամ ամենաչնչին կասկածի կամ վատ զգալու պարագայում տեղեկացրեք բժշկին՝ զանգի միջոցով՝ խուսափելով ինքնաբուժմամբ զբաղվելուց:
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելն այսուհետ կախված է մեզանից յուրաքանչյուրի գիտակցության և պատասխանատվության մակարդակից: Հետևաբար հորդորում ենք իրավիճակին լուրջ վերաբերվել, լինել զգոն,
հետևել բացառապես վերոնշյալ անվտանգության կանոններին:
ՍԻՍԻԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Կարդացեք նաև
https://www.facebook.com/sisianmc/photos/a.565393703891332/939155789848453/?type=3&theater