Նորքի տուն ինտերնատում, ինչպես խնամքի մյուս բոլոր հաստատություններում, կարանտին է հայտարարված դեռևս փետրվարի 27-ից․ աշխատակիցները ևս մուտք ու ելք չեն ունեցել։
Այդուամենայնիվ ինտերնատում բնակվող ավելի քան 40 ավագ սերնդի ներկայացուցիչների, ինչպես նաև անձնակազմից մի քանիսի մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն:
Թե որտեղից է վարակման աղբյուրը, հայտնի չէ՝ «Ա1+»-ին փոխանցեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:
«Ունեցել ենք մի բացառություն՝ մի քաղաքացի, ով անկողնային խնամքի համար նախատեսված առանձին հատվածում է եղել, առողջական խնդիր է ունեցել, տեղափոխվել է այլ բուժհաստատություն, այնտեղից վերադարձի ժամանակ, սակայն, կնոջը թեստավորել են, ու բացասական արդյունք է ունեցել»,-նշում է Մարտիրոսյանը՝ հավելելով, որ կառույցից մուտք ու ելքի միակ դեպքը սա է եղել, այդ պատճառով վստահ չեն, թե որն է եղել վարակի տարածման աղբյուրը:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում