Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Դեռևս մարտի 28-ին էի ազդարարել Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի նկատմամբ ծուղակներ լարելու նոր շրջափուլ սկսելու կամ այլ կերպ ասած՝ ժանտախտի ժամանակ վրեժի մասին, և ահա առաջին «ծիծեռնակները»…
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննիչը քրեական ոստիկանության միջոցով այսօր հարցաքննության ներկայանալու ծանուցում է ուղարկել Հայրապետյանին:
Միամտություն է հավատալ, որ ՀԿԳ քննիչը տեղեկություններ չունի այն մասին, որ Ռուբեն Հայրապետյանը բուժման նպատակով տևական ժամանակ է՝ գտնվում է արտերկրում, իսկ պայմանավորված համավարակով՝ չի կարող մեկ օրվա ընթացքում վերադառնալ հայրենիք:
Կարդացեք նաև
Ինչ է ստացվում. հերթական անգամ փորձ է արվում իրավական դաշտում գործելու պատրանք ստեղծել՝ իբրև օրենքով սահմանված կարգով է անձը ծանուցվում հարցաքննության ներկայանալու, որ կանչեցին ու չեկավ. մյուս օրն էլ աղաղակեն՝ թաքնվում է քննությունից:
Մի՜ չարչարվեք, իրեն սպառած և դատապարտված գործելաոճ է…
Հարց է առաջանում. մինչև ո՞ւր, տղե՜րք, որևէ մեկդ եղե՞լ եք Տոմսկի НКВД-ի բանտի թանգարանում, առիթ լինելու դեպքում՝ անպայման այցելեք… համոզված եմ, որ ձեր մեջ շատ բան կփոխվի… այնտեղ գործեր կան՝ հարուցված այն ժամանակվա հերոսներ Եժովի և Բերիայի ցուցումներով…
Վաղվա պատմության թանգարանն այդպիսի գործերի պակաս չի ունենա նաև մեր հայրենիքում, սակայն չէի ցանկանա այդ գործերում ձեր անունները տեսնել:
Հետևությունները թողնում եմ յուրաքանչյուրիդ…
Հետգրություն. չեմ կարողանում նաև հասկանալ, թե պաշտոնատար անձի օգնականն ինչ լիազորություն կարող է ունենալ քրեական գործերի քննության ուղղությունը կանխորոշելու և ուղղորդելու հարցում…
Առողջ եղեք…
https://www.facebook.com/amram.makinyan/posts/241506290259081