ԿՕՆՄԵԲՕԼ-ը կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ ֆուտբոլիստների համար խաղադաշտում եւ դրա սահմաններից դուրս խիստ արգելքներ է մտցրել:
Ֆուտբոլիստներին արգելվելու է խաղադաշտում համբուրել գնդակը, թքել, քիթը մաքրել եւ մարզաշապիկները փոխանակել: Խաղացողները պարտավոր են ջուր խմել բացառապես անձնական շշերից:
Կորոնավիրուսը ազդել է նաեւ խաղից առաջ կատարվող արարողությունների վրա: Այսպես, թիմերի ավագները այլեւս հուշադրոշներ չեն փոխանակի: Թվարկված բոլոր արգելքները տարածվում են նաեւ պահեստայինների վրա, որոնք նաեւ պարտավոր են նստարանին գտնվելիս դիմակ կրել:
ԿՕՆՄԵԲՕԼ-ը նաեւ բժշկական ռեեստր է սահմանելու, որտեղ գրանցվելու են ֆուտբոլիստների առողջական վիճակի մասին գրառումները: Նաեւ հանդիպումից առաջ խաղադաշտ մտնող ֆուտբոլիստները պարտադիր պետք է ջերմաչափվեն: Հրաժարվելու դեպքում ֆուտբոլիստը կհեռացվի մեկնարկային կազմից, իսկ ակումբը ստիպված կլինի խոշոր տուգանք վճարել:
Կարդացեք նաև
Հարավային Ամերիկայում ֆուտբոլային մրցաշրջանը վերսկսելու ժամկետները դեռ հայտնի չեն: Ամենայն հավանականությամբ Լիբերտադորեսի գավաթը, որ ընդհատվել էր մարտին, կշարունակվի սեպտեմբեր ամսին:
Թիմերին թույլատրվելու է կատարել հինգ փոփոխություն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ