Կա՞ն արդյոք կառավարության կամ որեւէ ուժային կառույցում ցուցակագրված անձինք, որոնցից սկսվելու է ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման գործընթացը: Լրագրողներից մեկը նման հարց ուղղեց վարչապետին, նաեւ խնդրեց հստակեցնել, թե ինչպիսի՞ն է լինելու գործընթացը, օրինակ, «Յուքոմ» ընկերության, Մանվել Գրիգորյանի ունեցվածքի պարագայում, որոնք արդեն իսկ գրավադրված են։
«Այդ հարցով գլխավոր դատախազությունում նոր հաստիք է բացվելու՝ գլխավոր դատախազի տեղակալի մակարդակով, թող ինքն էլ մտածի այդ հարցերի մասին: Մեր խնդիրը կառավարության քաղաքական կամքն արձանագրել էր, որ ապօրինի գույքը պետք է վերադարձվի, եւ հիմա պետք է ամեն ինչ անենք, քաջալերենք, որ այդ գործընթացը մաքսիմալ արդյունավետ տեղի ունենա: Մենք ցուցակներ չենք ձեւավորում, ցուցակներն իրենք կոռուպցիոներներն են ձեւավորել իրենց գործունեությամբ»,-պատասխանեց վարչապետը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ