Լանզարոտեի կոնվենցիայի վերաբերյալ լրագրողի հարցի մասին խոսելիս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այնտեղից մեջբերում արեց, թե ինչպես պետք է երեխաները տեղեկացվեն սեռական շահագործման եւ սեռական բռնության վտանգներին եւ իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների:
«Այս ամբողջ պատմությունն այն մասին է, որ մենք ծնողներին կոչ ենք անում եւ ուզում ենք համակարգ ստեղծել, որպեսզի ծնողները իրազեկված եւ ուշադիր լինեն, հաղորդակցություն ունենան իրենց երեխաների հետ, որպեսզի եթե սեռական ոտնձգության դեպքեր լինեն, երեխաները ճանաչեն այդ դեպքերը, իրենց ծնողներին ասեն դրանց մասին, որպեսզի փակ չմնա այդ թեման: Մանկապղծության դեպքերը կապված են նրա հետ, որ պոտենցիալ մանկապիղծները իննսուն տոկոսով համոզված են, որ դրա մասին ո՛չ ծնողը կասի, ո՛չ էլ երեխան, որովհետեւ այդ թեմայով ընդունված չէ խոսելը»,-ասաց վարչապետը:
Փաշինյանի ձեւակերպմամբ, սեռական բռնության դեպքերի տասնյակ մասը վերաբերում է երեխաների հանդեպ ոտնձգություններին, իսկ թեմայի բացվելը կանխարգելիչ նշանակություն կունենա. «Երեխաները շատ դեպքերում չգիտեն՝ ինչ իրենց հետ կատարվում, դա նորմալ է, թե՞ ոչ, պիտի դրա մասին ասե՞ն, թե՞ չասեն»:
Նա կոչ արեց լրջանալ. «Հարց՝ պե՞տք է լինի սեռական դաստիարակություն, թե՛ ոչ: Նրանք, ովքեր ասում են, որ չպետք է լինի սեռական դաստիարակություն, ես հարց եմ տալիս՝ իսկ Հայաստանում նորապսակ զույգերը սեռական կյանքի մասին որտեղի՞ց են իմանում՝ քուչեքո՞ւմ, բիսեդկեքում, կողքից լսելով… Դա ի՞նչ հետեւանքների է բերում… Շատ բարդ հետեւանքների, որոնց մասին Հայաստանում ընդունված չի խոսել; Սեռական գրագիտության բացակայության պատճառով ինչքան մարդ է տառապում իմպոտենցիայով»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ